Լրահոս

18.09.2014 17:23


Շոտլանդիայում քվեարկողների մոտ 80%-ն արդեն հեռակա փոխանցել է քվեաթերթիկները

Շոտլանդիայում քվեարկողների մոտ 80%-ն արդեն հեռակա փոխանցել է քվեաթերթիկները

Շոտլանդիայում քվեարկողների մոտ 80%–ը, որը մասնակցում է անկախության հանրաքվեին փոստով, արդեն ուղարկել է քվեաթերթիկները։ Այդ տեղեկատվությունն Էդինբուրգում փոխանցել է հաշվիչ կենտրոնի պետ Մերի Փիթքեյթլին։

Համաձայն կանոնների՝ հաշվի են առնվելու բոլոր ձայները, որոնք ստացվում են այդ կերպ մինչև ուրբաթ՝ 22։00–ն։ Դրա հետ մեկտեղ՝ շրջանի ոստիկանությունում խոստացել են մանրազնին դիտարկել բողոքներն առ այն, որ հաշվիչ ընկերության ենթադրվող աշխատակիցը հրապարակային մեկնաբանությամբ է հանդես եկել փոստով քվեարկության արդյունքների վերաբերյալ շրջաններից մեկում։ Համաձայն առկա տվյալների՝ կատարվածը կապված է սոցկայքերի հաղորդագրությունների հետ։ Հարցումները ցույց են տվել, որ ձայները գրեթե հավասարապես են բաշխվել, ինչն ավելի հետաքրքիր է դարձնում հանրաքվեն։ Տեղական դիտորդներն այն անվանում են հիրավի «պատմական»։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը