Հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հետաձգվել են մինչև 2016-2017թվականներ
Կառավարության որոշմամբ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման գումար է հատկացվել Երևանի և Գյումրու մեկական արհեստագործական ուսումնարանները սահմանափակ կարողություն ունեցող ուսանողների համար անհրաժեշտ հարմարություններով (սանդուղք, թեքահարթակ, բազրիք, վերելակ) համալրելու նպատակով:
Կառավարությունից հայտնում են, որ որոշմամբ սահմանվել է նաև, որ վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հետաձգվելու է մինչև 2016-2017թվականներ: Կառավարության նիստին մասնակցող ՀՀ վերահսկիչ պալատի նախագահը ներկայացրել է խնդրի ուսումնասիրման արդյունքը՝ շինարարական աշխատանքն ավարտելու իրենց հերթին են սպասում մի քանի տասնյակ կրթօջախներ: Վարչապետը հանձնարարել է այն քննարկել հատուկ խորհրդակցությունում, որպեսզի ընդունելի լուծում գտնվի: