Մեր հանրապետությունում շատ տարօրինակ բան է տեղի ունենում։ Ավելի ճիշտ՝ աշխարհում չլսված ու չտեսնված բան է տեղի ունենում։
Գործող նախագահը ստեղծել է սահմանադրական փոփոխությունների կամ, ինչպես իրենք են ասում, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։ Այդ հանձնաժողովը աչքով–ունքով հասկացնում է, որ առաջարկում է պետական կառավարման խորհրդարանական (իրականում՝ խորհրդային՝ սովետա–բոլշևիկյան) մոդել։
Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ դեմ է արտահայտվում խորհրդարանական մոդելին։ Մինչ այդ բոլոր տրամաչափի ՀՀԿ–ականները նույնպես դեմ են արտահայտվել խորհրդարանականին՝ այն համարելով ֆաշիզմ ծնող երևույթ։
Սահմանադրական հանձնաժողովի առաջարկած փոփոխություններին դեմ են կամ այն ժամանակավրեպ են համարում ԱԺ–ում ներկայացված մյուս ուժերը՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և «Ժառանգությունը»։ Նաև ՕԵԿ–ն այս պահին չի տեսնում սահմանադրական փոփոխությունների կարիք։
Եվ ամենակարևորը՝ չկա սահմանադրական փոփոխությունների հանրային պահանջ. մարդիկ տասնյակ հազարներով չեն թափվել փողոց ու չեն պահանջում փոխել Սահմանադրությունը։
Միայն ՀՅԴ–ն է ուզում սահմանադրական փոփոխություններ և կառավարման խորհրդարանական մոդել։ Մի ուժ, որը շատ համեստ ազդեցություն ունի մեր քաղաքական կյանքում։ Եվ ահա, հրա՜շք։
ՀՀԿ ղեկավարն այնքան մեծահոգի և առատաձեռն է, որ ընդառաջ է գնում համեստ քաղաքական ազդեցություն ունեցող դաշնակցական որոշ ընկերների պահանջներին ու ցանկանում է փոփոխել Սահմանադրությունն ու անցնել խորհրդարանական (կրկնենք՝ իրականում՝ խորհրդային՝ սովետա–բոլշևիկյան) մոդելի։ Ակամայից հիշում ես հայտնի երգի այն տողերը, թե ինչպես լավ (կամ հին) ընկերոջ համար անգամ կյանքը կարող է տալ ղարաբաղցին։
Աշխարհում նման բան առաջին անգամ է տեղի ունենում։ Երբ ճնշող մեծամասնությունը՝ սկսած երկրի ղեկավարից, վերջացրած ծայրագավառի բնակչով, դեմ է մի բանի կամ կարիք չունի մի բանի, բայց այդ բանը հզոր պաշտպանություն է գտնում իշխանությունների կողմից։
Պատկերացնո՞ւմ եք՝ Բաղրամյան 26–ում նստել մտածել են, թե ինչպես փոխեն գործող Սահմանադրությունը, որ ՀՅԴ–ի խաթրն առնեն ու չկարողանան վերարտադրվել։ Ու ձևը գտել են՝ առաջարկել են փոխել Սահմանադրությունն ու ձեռքի հետ էլ ՀՀԿ–ական նախկին երիտասարդ Կարեն Ավագյանին հանձնարարել են զբաղվել ՀՅԴ–ի PR–ով։
ՀՅԴ վերնախավը ներկայացնողներն էլ իրենց հերթին PR են անում Սերժ Սարգսյանի իշխանության վերջը տվող սահմանադրական փոփոխությունների օգտին։ Դե, բա հո չէի՞ն կարող գոնե մի բանով վարձահատույց չլինել ՀՀԿ ղեկավարին, ով չվերարտադրվելու հեռանկարն աչքի առաջ ունենալով հանդերձ՝ կատարում է հին ընկերների պահանջները։
Այ սենց մազալու բաներ։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Մշտապես վերարտադրվող ՀՅԴ վերնախավում մի այսպիսի «տրյուկ» են մտածել։ Ասում են՝ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, ուրեմն կողմ են այս իշխանության վերարտադրությանը։ Ու դեմքի շատ մտահոգ արտահայտությամբ հայտարարում են նաև, որ չէին ուզենա, որ հանկարծ «եռյակի» հանրահավաքային պայքարը փոզմիշ աներ սահմանադրական փոփոխությունների անցկացման հնարավորությունը։
Նկատենք, որ սա հին ու բարոյապես մաշված «տրյուկ» է։ Սա իրականում կոչվում է՝ Գողն առաջինն է գոռում, բռնե՛ք գողին։
Չէ, բայց, իրոք, մազալու բան է ստացվում։ Քոռանամ ես, փաստորեն, գործող իշխանությունն այս Սահմանադրությամբ կարող է վերարտադրվել, բայց գնում է ինքնազոհողության և ուզում է թուլացնել սեփական վերարտադրման հնարավորությունը (ըստ այդմ՝ իշխանությունները պաթոլոգիկ մազոխիստներ են. ուզում են հեռանալ, բայց չգիտեն, թե ինչպես, ու գտել են ձևը՝ գնալ ՀՅԴ առաջարկած տարբերակով)։ ՀՅԴ–ն էլ բռնացրել է պահը և ատամներով պաշտպանում է վերարտադրություն թույլ չտվող սահմանադրական փոփոխությունները, իսկ ահա ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը» չեն թողնում, որ ՀՅԴ–ն այս իշխանության հախից գա, ու դրա համար հանրահավաք են անում։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ...
Հ.Գ.-2: Իշխանության բոլոր հին ու նոր հաճախորդներին պարտքս եմ համարում հիշեցնել մի կարևոր բան։
Այս իշխանություններն ում իրենցով են անում՝ զուգահեռաբար նաև «նուրբ» տեխնոլոգիաներով (օրինակ՝ գովելով կամ չար մարդկանցից պաշտպանելով) փչացնում են ՀՀԿ–ական մանկլավիկների և «անկախ» լրատվամիջոցների ձեռքերով։ Գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Դա իրենց ոճն է և կիրառվում է զուտ բիզնես տրամաբանությամբ. «խուրդված» ապրանքն ավելի էժան կարելի է գնել։ Սա թող ականջներին օղ անեն Գեղամյանի բոլոր հոգեզավակները։
Հին ընկերոջ համար անգամ կյանքը կտա ղարաբաղցին
Հարգելի՛ հայրենակիցներ,