Վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներում լայն տարածում էր գտել Նախիջանի հարցը, ընդհուպ բանը հասավ ռազմական լարվածության սահմանին: Սակայն նկատվում է այդ հարցի պասիվություն և կարծես թե հենց ինքը` Իրանը լռել է այդ հարցում: Հասկանալու համար, թե արդյոք արդիական է, թե ոչ Նախիջանի հարցը, գոնե տարածաշրջանային խնդիրների ենթատեքսում անհարժեշտ է հետհայացք քցել մի շարք իրադարձություններին:
Այսպիսով, դեռևս մոտ մեկ տարի առաջ, մինչ Հայաստանի Մաքսային միությանը անդամակցելու որոշումը կայացնելը, Արևմուտքին ձեռնատու էր Ռուսաստանի ավելի ուժեղ դիրքեը կովկասում: Մի շարք փաստեր կարելի է բերել այս պնդումը հաստատելու համար, օրնակ` համեմատաբար ԱՄՆ-ի թույլ դիվանագիտական անձնակազմի ներկայությունը Հայաստանում, ինչպես նաև կարելի է տրամաբանել, որ Ռուսաստանի ուժեղ դիրքերը կովկասում կարող էին զսպող միջոց հանիդսանալ օրեցօր հզորացող և ԱՄՆ-ի համար գլխացավ հանդիսացող Իրանի դեմ: Սակայն դեպքերը կարծես թե այլ ընթացք ստացան, Ուկրանիայում տեղի ունեցավ հեղաշրջում, որի արդյունքում սկսվեցին Ռուս-Ուկրանիական բախումները, որոնք մինչ այսօր շարունակվում են և ամբողջ արևմուտքը զբաղված է Ռուսաստանին սանձահարելու հարցով: Դրա մասին է նաև վկայում Սեպտեմբերի 5 -ին ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որում ընդուված բանաձևում գրեթե բոլոր կետերում ուղղակի, կամ անուղղակի նշված են պահանջներ Ուսաստանի հանդեպ:
Զուգահեռ տանելով վեր նշված հանգամանքի և այն փաստի հետ, որ կարծես թե լարվում է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունները կապված Իսլամական պետության հարցի հետ, չի կարելի բացառել Արևմուտքի և Իրանի հարաբերություններ լավացում, որից հետո կհաջորդի տարածաշրջանում դիրքերի փոփոխություն ի վնաս Ռուսաստանի: Եվ հենց այդ ժամանակ Նախիջանի հարցը կդառնա ամենարդիականը թե Իրանի, թե արևմուտքի համար, որպես լավագույն կապող ճանապարհ Իրանի և արևմուտքի միջև:
Ամփոփելով` պետք է նկատել, որ մենք պետք է օր առաջ ջանանք ձեռքազատվել ստրկացած և մեր երկրի շահերին չծառայող իշխանությունից, որը և միակ գրավականը կլինի այս, մեզ համար շահավետ աշխարհաքաղաքական զարգացումներից պտուղներ քաղելու ի օգուտ հայկական պետության:
Ինչ եղավ Նախիջևանի հարցը