Լրահոս

12.09.2009 17:46


Գագիկ Բեգլարյանը հանդիպելու է Յուրի Լուժկովի հետ

Գագիկ Բեգլարյանը հանդիպելու է Յուրի Լուժկովի հետ

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հրավերով, սեպտեմբերի 15-17-ը պաշտոնական այցով գտնվելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում:
Քաղաքապետի պաշտոնում սա Գագիկ Բեգլարյանի առաջին պաշտոնական այցն է:
Մոսկովյան բանակցություններից հետո երկու մայրաքաղաքների քաղաքապետերը մեկնելու են Ղազախստանի Ակտաու քաղաք, որտեղ մասնակցելու են Մայրաքաղաքների միջազգային ասամբլեայի համաժողովին:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ի երեկոյան վերադառնալու է Երևան:

 

Այս խորագրի վերջին նյութերը