Մեկնաբանություն

19.09.2014 20:34


Հիտլերի «Mein Kampf»-ը եբրայերենով ունե՞ք

Հիտլերի «Mein Kampf»-ը եբրայերենով ունե՞ք

Եթե Հայաստանից վերցնեն նրա այսօրվա իշխանությունը, այն նորմալ երկիր կդառնա։ Իսկ եթե գործող իշխանությունից վերցնեն Հայաստանը, ի՞նչ կդառնան նրանք։ Առավելագույնը՝ այն, ինչ իրականում եղել են, ու կան։ Պատկերացրեք իշխանություն՝ առանց այսօրվա դեմքերի... Լրիվ այլ իրավիճակ՝ ոչ գաղջային։

80%-ը դեմ է նրանց, բայց հերիք չի ինչքան ուզում, այնքան խփում են, դեռ մի բան էլ ցանկանում են վերարտադրվել։

ՀՀԿ–ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը չի բացառել, որ սահմանադրական փոփոխություններից և կառավարման խորհրդարանական համակարգին անցնելուց հետո ՀՀԿ ղեկավարը կարող է Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնել։ Այսինքն, հանրապետականն արդեն բաց հայտարարում է իր նկրտումների մասին՝ սահմանադրական փոփոխություններով վերարտադրել ու ցմահ դարձնել իշխանությունը։ Սա՛ է հայտարարված «մարդակենտրոնությունը»։ Ամեն ինչ կենտրոնացնել մեկ մարդու ձեռքում։ Ու դա ցանկանում են դնել հանրաքվեի, այսինքն՝ առնվազն 80%-ի դեմ լինելու պարագայում հարցնելու են. «Ցանկանո՞ւմ եք, որ այսօրվա նախագահն այլ կարգավիճակով ցմահ ղեկավարի, թե՞ ոչ»։

Անհեթեթ հարց, ինչպես հայտնի անեկդոտում. «Գրախանութում տղամարդը մոտենում է վաճառողին ու հարցնում. «Ներողությո՛ւն, Հիտլերի «Mein Kampf »-ը եբրայերենով ունե՞ք»»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը