Նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական կառավարման համակարգերն ունեն իրենց թերություններն ու առավելությունները։
Փորձը ցույց է տալիս, որ կառավարման այդ մոդելներով կարելի է զարգացած ժողովրդավարական պետություն ստեղծել կամ էլ հետամնաց երկիր ունենալ։ Խնդիրն, ըստ այդմ, ոչ այդքան կառավարման մոդելի մեջ է, որքան քաղաքական ու տնտեսական ինստիտուտների կայացածության, ինչպես նաև քաղաքական կուլտուրայի մակարդակի։
Սխոլաստիկ վեճի կարող է վերածվել զրույցն այն մասին, թե որ մոդելն է ավելի լավը՝ նախագահակա՞նը, կիսանախագահակա՞նը, թե՞ խորհրդարանականը։ Բոլորն էլ լավն են։ Նայած՝ թե ինչպես և երբ կիրառես։ Դանակով կարելի է հաց կտրել և մարդ սպանել, բայց խնդիրը դանակը չէ։
Մի խոսքով, կառավարման մոդելի առումով կարծիքները շատ սուբյեկտիվ կարող են լինել։ Գնահատականները, հետևաբար, պետք է տալ կոնկրետ պատմաքաղաքական իրողությունները հաշվի առնելով։
Հայաստանն ունեցել է խորհրդարանական կառավարման երեք փորձ։ Պետք է արձանագրել, որ բոլոր փորձերն էլ անհաջող են։
Առաջին հանրապետությունում գործում էր խորհրդարանական մոդել, և այն երկու տարվա կյանք ունեցավ։ ԽՍՀՄ–ի պայմաններում էլ ունեինք փսևդոխորհրդարանական մոդել, և նույնիսկ իմաստ էլ չկա քննարկելու, թե ինչպիսին էր այն։
Մեր ունեցած վատ փորձերից, անշո՛ւշտ, չի բխում, որ Հայաստանին հակացուցված է խորհրդարանական համակարգը։ Բացասական փորձը ցույց է տալիս, որ խորհրդարանական համակարգի անցնելու համար մի շարք տնտեսաքաղաքական նախադրյալներ են պետք, որոնց բացակայության դեպքում պետությունը «մնում» է խորհրդարանական կառավարման տակ։
Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ պատերազմի տարիներին Ղարաբաղում խորհրդարանական կառավարման համակարգ էր, և դա թույլ տվեց հաղթանակներ ապահովել։ Եզրակացություն է արվում, թե խոհրդարանական մոդելը մեր տիպի պատերազմող երկրի համար հակացուցված չէ։ Պետք է նկատել, որ նմանատիպ գնահատականները կա՛մ անտեղյակության, կա՛մ փաստերի միտումնավոր խեղաթյուրման հետևանք են։
Այո՛, պատերազմի տարիներին Ղարաբաղում խորհրդարանական կառավարման մոդել էր գործում։ Այդպես էր մինչև 1992 օգոստոս ամիսը, երբ, ի դեպ, հանձնված էր նախկին ԼՂԻՄ տարածքի կեսից ավելին։ Եվ միայն Պետական պաշտպանության կոմիտեի ստեղծումից, այսինքն՝ դե ֆակտո նախագահական և կիսանախագահական համակարգերի արանքում տեղավորվող մոդելի կիրառումից հետո հաջողվեց բեկում մտցնել Ղարաբաղում և ազատագրել տարածքները։
Այնպես որ, ասել, թե ներկա փուլում իշխանությունների առաջարկած խորհրդարանական կառավարման մոդելի ներդրումն առաջընթաց կապահովի, առնվազն միամտություն է։
Այո՛, Հայաստանն, ի վերջո, պետք է անցնի կառավարման խորհրդարանական մոդելի, բայց երբ կայացած կլինեն կուսակցությունները, և տնտեսական մրցակցության անհրաժեշտ նվազագույն մակարդակը կունենանք։ Հակառակ պարագայում կստանանք ոչ թե խորհրդարանական, այլ խորհրդայի՛ն մոդել, որի պայմաններում շատ ավելի գռեհիկ հասարակական հարաբերություններ կձևավորվեն, քան ունենք այժմ։
Խորհրդարանական կառավարման հայկական փորձը

Կորյուն Մանուկյան