Սահմանադրական փոփոխությունների գործընթացի թոհուբոհում զվարճալի երանգներ են նկատվում:
Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը «հիմնավորելու» համար իշխանությունը փորձում է հանրային տարբեր խավերի ներգրավել իր վերարտադրությանը միտված նախաձեռնության մեջ:
Մարզային քչաթիվ չինովնիկների շրջանում լեկցիաներ կարդալը բավարար չէ:
Այժմ թիրախավորել են երիտասարդությանը:
Հայտարարվել է ուսանողական մրցույթ՝ «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով:
Դե, այնպես, ինչպես խորհրդային շրջանում էին հայտարարվում նման մրցույթներ՝ դպրոցներում եւ բուհերում: Երբ, ասենք, հանձնարարվում էր գրել «Լենինյան ուղու», «Կոմերիտմիության հոբելյանի», ԲԱՄ-ի եւ նման թեմաներով:
Եվ համամիութենական այդ մրցույթների հաղթողներին «Արտեկ» ճամբարի ուղեգիր էին տալիս կամ՝ Մարիետա Շահինյանի վերջին «գլուխգործոց» գիրքը, իսկ առաջին տեղը գրավողներին էլ՝ Բրեժնեւի «Խոպան» «մեծակտավ ստեղծագործությունը»:
Այսօր էլ նույն ոգով ուսանողական մրցույթ են հայտարարել, որպեսզի ուսանողներն իրենց առաջարկները ներկայացնեն։
«Մրցութային առաջարկները պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է (են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ (ներ) և/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել որևէ նոր սահմանադրաիրավական կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղթողներին էլ խոստանում են նվիրել նորագույն համակարգչային տեխնիկա, որը կնպաստի նրանց հետագա ուսմանը: Բացի այդ, նրանք վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն առաջատար իրավաբանական ընկերությունում:
Իրավբանականում սովորող այդ ուսանողների գովազդային արշավն էլ երաշխավորում են:
Այս հատարարությունը Արմեն Աշոտյանը տեղադրել է իր ֆեյսբուկյան էջում՝ կից խանդավառ գրառումով. «Մինչևորոշքաղքականուժերիրենցնեղպատուհաններիցև«զնդաններից» եննայելուՀայաստանիքաղաքականապագային, այդապագանկկառուցենՀայաստանիքաղաքացիները, հատկապես, երիտասարդները, ումշահըուժեղՀայաստաննէ, ումհույսը՝ժողովրդավարերկիրնէ, ումտեսլականը՝ազատհայմարդնէ՝իրերաշխավորվածիրավունքներովևազատություններով:
Իգործ»:
Բազեների նախկին առաջնորդի պաթոսը խնդալու է, բայց դե ինչ կարող ենք անել: Սրանք, որ մինչեւ հիմա «ապահով Հայաստան» էին կառուցում, որտեղից երիտասարդությունը փախչում է, հիմա էլ պոռոտախոսում են «ուժեղ Հայաստանի» մասին:
Պարզ է, չէ՞, որ սույն մրցույթում հաղթելու են սաքուլիկների տիպի ուսանողները, որոնց «առաջարկները» գրվելու են սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովում: Պարզ է նաեւ, որ այդ առաջարկները համապատասխանելու են այն «տեսլականին», ինչն արդեն հայտնի է:
Շատ վառ երեւակայություն պետք է ունենալ պատկերացնելու համար, որ այս մրցույթում կարող է հաղթող ճանաչվել այն ուսանողը, որն առաջարկում է չիրականացնել սահմանադրական փոփոխություններ, քանզի դրա նպատակը բացառապես իշխանության վերարտադրումն ու ցմահ կիառավարումն է։
Աշոտյանի մրցույթում նման «էքսցեսը» բացառվում է:
Ինչեւէ, սահմանադրական շոուն շարունակվում է վասն գործող իշխանության վերարտադրության: Ինչն հաջողելու համար նույն իշխանությունը նման ծիծաղելի մրցույթներ է կազմակերպում:
Իսկ կարաոկե նախատեսված չէ՞
Սահմանադրական փոփոխությունների գործընթացի թոհուբոհում զվարճալի երանգներ են նկատվում:
Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը «հիմնավորելու» համար իշխանությունը փորձում է հանրային տարբեր խավերի ներգրավել իր վերարտադրությանը միտված նախաձեռնության մեջ:
Մարզային քչաթիվ չինովնիկների շրջանում լեկցիաներ կարդալը բավարար չէ:
Այժմ թիրախավորել են երիտասարդությանը:
Հայտարարվել է ուսանողական մրցույթ՝ «Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով:
Դե, այնպես, ինչպես խորհրդային շրջանում էին հայտարարվում նման մրցույթներ՝ դպրոցներում եւ բուհերում: Երբ, ասենք, հանձնարարվում էր գրել «Լենինյան ուղու», «Կոմերիտմիության հոբելյանի», ԲԱՄ-ի եւ նման թեմաներով:
Եվ համամիութենական այդ մրցույթների հաղթողներին «Արտեկ» ճամբարի ուղեգիր էին տալիս կամ՝ Մարիետա Շահինյանի վերջին «գլուխգործոց» գիրքը, իսկ առաջին տեղը գրավողներին էլ՝ Բրեժնեւի «Խոպան» «մեծակտավ ստեղծագործությունը»:
Այսօր էլ նույն ոգով ուսանողական մրցույթ են հայտարարել, որպեսզի ուսանողներն իրենց առաջարկները ներկայացնեն։
«Մրցութային առաջարկները պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է (են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ (ներ) և/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել որևէ նոր սահմանադրաիրավական կարգավորմամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Հաղթողներին էլ խոստանում են նվիրել նորագույն համակարգչային տեխնիկա, որը կնպաստի նրանց հետագա ուսմանը: Բացի այդ, նրանք վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն առաջատար իրավաբանական ընկերությունում:
Իրավբանականում սովորող այդ ուսանողների գովազդային արշավն էլ երաշխավորում են:
Այս հատարարությունը Արմեն Աշոտյանը տեղադրել է իր ֆեյսբուկյան էջում՝ կից խանդավառ գրառումով. «Մինչև որոշ քաղքական ուժեր իրենց նեղ պատուհաններից և «զնդաններից» են նայելու Հայաստանի քաղաքական ապագային, այդ ապագան կկառուցեն Հայաստանի քաղաքացիները, հատկապես, երիտասարդները, ում շահը ուժեղ Հայաստանն է, ում հույսը՝ ժողովրդավար երկիրն է, ում տեսլականը՝ ազատ հայ մարդն է՝ իր երաշխավորված իրավունքներով և ազատություններով:
Ի գործ»:
Բազեների նախկին առաջնորդի պաթոսը խնդալու է, բայց դե ինչ կարող ենք անել: Սրանք, որ մինչեւ հիմա «ապահով Հայաստան» էին կառուցում, որտեղից երիտասարդությունը փախչում է, հիմա էլ պոռոտախոսում են «ուժեղ Հայաստանի» մասին:
Պարզ է, չէ՞, որ սույն մրցույթում հաղթելու են սաքուլիկների տիպի ուսանողները, որոնց «առաջարկները» գրվելու են սահմանադրական «բարեփոխումների» հանձնաժողովում: Պարզ է նաեւ, որ այդ առաջարկները համապատասխանելու են այն «տեսլականին», ինչն արդեն հայտնի է:
Շատ վառ երեւակայություն պետք է ունենալ պատկերացնելու համար, որ այս մրցույթում կարող է հաղթող ճանաչվել այն ուսանողը, որն առաջարկում է չիրականացնել սահմանադրական փոփոխություններ, քանզի դրա նպատակը բացառապես իշխանության վերարտադրումն ու ցմահ կիառավարումն է։
Աշոտյանի մրցույթում նման «էքսցեսը» բացառվում է:
Ինչեւէ, սահմանադրական շոուն շարունակվում է վասն գործող իշխանության վերարտադրության: Ինչն հաջողելու համար նույն իշխանությունը նման ծիծաղելի մրցույթներ է կազմակերպում:
Կիմա Եղիազարյան