Մեկնաբանություն

22.09.2014 12:25


Ինչից է պետք վախենալ

Ինչից է պետք վախենալ

Վիճակագրությունը փաստում է (երկարատև հետազոտությունների արդյունքներով)՝ մարդն ամենից շատ վախենում է ոչ թե օձերից, բարձրությունից կամ հիվանդություններից, այլ՝ փոխոխությունից։ Կյանքի իրական փոփոխություններից։ Ստացվում է՝ մարդը վախենում է նրանից, ինչը կյանքը կյանք է դարձնում։ Առանց փոփոխության՝ ամեն ինչ մահանում է։

Այսօր Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը չի ընդունում երկրում ստեղծված իրավիճակը։ Այսինքն, բացարձակ մեծամասնությունն օր առաջ փոփոխություններ է ցանկանում։

Գործող իշախանությունն օրակարգ է մտցնում կեղծ փոփոխությունների հարց՝ «սահմանադրական բարեփոխումներ»։ Դրանք բացառապես հարկավոր են իշխանությանը՝ վերարտադրվելու համար։

Իրական փոփոխություններ են առաջարկում ոչիշխանական ուժերը՝ առաջին հերթին դեմ լինելով նույն սահմանադրական փոփոխություններին և դեմ լինելով պետական կառավարման մարմինների միջոցով հանրությանը քերթելուն (12 կետեր)։

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում մեկնարկելու է ցանկալի փոփոխություններին տանող գործընթացը։ Ուզենալ փոփոխություններ ու նստել տանը նշանակում է աստիճանաբար զոհ գնալ ճահճին։

Ասո՞ւմ եք՝ «Այսպես այլևս հնարավոր չէ», ուրեմն մասնակի՛ցը դարձեք գաղջ իրականությունը փոխելուն։ Մարդ ամենից շատ պետք է վախենա ճահճում հոտելուց, այլ ոչ թե իրական փոփոխություններից։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը