Լրագրության մեջ հայտնի ոճ կա, երբ քննադատում ես որևէ անձի կամ կազմակերպության, սակայն անուն չես տալիս, այլ բավարարվում ես թափանցիկ ակնարկներով։ Դրանից հետո սկսվում է ամենահետաքրքիրը։
Քննադատվողը հոդվածիդ մեջ անմիջապես ճանաչում է ինքն իրեն։ Սկսվում է ինքնաբացահայտումների շարքը։
Այսպես, մեր գաղջ իրականությանն անդրադառնալիս գրել էի քաղաքական մարմնավաճառների մասին։ Անուն չէի տվել, քանզի դրանց բոլորը ճանաչում են։ Համ էլ՝ որ մեկի անունը տաս, որ մեկինը թողնես։
«Ամենախոխման» այն է, որ պոռնիկն ինքն էլ է իրեն լավ ճանաչում, և «քաղաքական մարմնավաճառ»ձևակերպումը մեր կայքում տեսնելով՝ փողոցայինի վայնասուն է բարձրացրել և մեյդան հանել լրատվական դաշտի իր «դիշովկեքին»։
Սա այն դեպքն է, երբ բան չես կարող անել, քանզի ամեն մեկն ինքն իր գնահատականն ամենալավը կարող է տալ։ «7 օրի» գործը քաղաքական մարմնավաճառների մասին խոսելն է, իսկ վերջիններիս գործը՝ ինքնաբացահայտվելը։
Ի դեպ, քաղաքական մարմնավաճառները մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունը տապալած ՀՀԿ ղեկավարին այնպես են քծնում ու այնպես են պաշտպանում նրա շահերը, որ կայքի շրջանակներում դժվարանում ես որևէ կոռեկտ ձևակերպում ներկայացնել։ Բայց դե, դրա կարիքը չկա։ Միայն այն հանգամանքը, որ քաղաքական մարմնավաճառներին սկսել են իրենց քարոզչական պաշտպանության տակ առնել կարկառուն ՀՀԿ–ականներ Էդուարդ Շարմազանովն ու Կարեն Ավագյանը, արդեն հերիք է։ Դա նույնիսկ անեծքի պես է հնչում՝ «Մնաս Կարեն Ավագյանի արած PR–ի հույսին»։ Ինչևէ։
Ամփոփենք. քաղաքական մարմնավաճառների հետ այդ ամենն անելուց հետո իշխանությունները պարզապես պարտավոր են «ամուսնանալ» ու գոնե ժամանակավորապես կերակրել։ Ախր, «հայրենասիրությունը» և «սկզբունքայնությունը» ծանր աշխատանք են ու կալորիաներ են պահանջում։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ «7 օրի» գործունեությունը ոմանց կարող է դուր գալ, իսկ ոմանց՝ ոչ։ Դա շատ նորմալ երևույթ է։ Ի վերջո, հանրության քաղաքական համակրանքներն ու հակակրանքները միանման չեն։
Մեկ բան, սակայն, պետք է բոլորն իմանան։ Մեր ռազմավարական թիրախը կայքի ստեղծման օրվանից եղել և մնում է Սերժ Սարգսյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը։ Սա անփոփոխ գիծ է, ենթակա չէ վերանայման։
Ով աջակցել է կամ կաջակցի այդ քաղաքականությանը «սկզբունքային» ու «գաղափարական» դիրքերից, ընկել է ու կընկնի մեր դաժան քննադատության տակ։
Այս իշխանությունների վերարտադրությանը նպաստող ցանկացած քաղաքական ուժի կամ անհատի հետևողականորեն այնպիսի օրն ենք գցելու, որ, ժողովրդական լեզվով ասած, շունը ձեռքներից հաց չվերցնի։
Սա ականջներին թող օղ անեն բոլոր հին ու նոր հաճախորդները։
Ի դեպ, «7 օրի» դեմ պայքարիստներից դեռ որևէ մեկը «սաղ» չի մնացել։ Հրե՛ն, Տիգրան Սարգսյանն էլ փորձեց չափն անցնել, և որտե՞ղ է հիմա նա, ու որտե՞ղ կարող է լինել շատ շուտով։
Քաղաքական մարմնավաճառների ինքնախոստովանությունը
Լրագրության մեջ հայտնի ոճ կա, երբ քննադատում ես որևէ անձի կամ կազմակերպության, սակայն անուն չես տալիս, այլ բավարարվում ես թափանցիկ ակնարկներով։ Դրանից հետո սկսվում է ամենահետաքրքիրը։
Քննադատվողը հոդվածիդ մեջ անմիջապես ճանաչում է ինքն իրեն։ Սկսվում է ինքնաբացահայտումների շարքը։
Այսպես, մեր գաղջ իրականությանն անդրադառնալիս գրել էի քաղաքական մարմնավաճառների մասին։ Անուն չէի տվել, քանզի դրանց բոլորը ճանաչում են։ Համ էլ՝ որ մեկի անունը տաս, որ մեկինը թողնես։
«Ամենախոխման» այն է, որ պոռնիկն ինքն էլ է իրեն լավ ճանաչում, և «քաղաքական մարմնավաճառ» ձևակերպումը մեր կայքում տեսնելով՝ փողոցայինի վայնասուն է բարձրացրել և մեյդան հանել լրատվական դաշտի իր «դիշովկեքին»։