Փորձագետ. «Ղարաբաղում չկա կազմակերպված ընդդիմադիր քաղաքական ուժ»
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, փորձագետ, «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանն ասել է, որ 2007թ. սկսած՝ ժողովրդավարության հարցում Արցախում հետընթաց է գրանցվել։ Նա նաև նշել է, որ այսօր համազգային միասնականության գաղափարի ներքո ստեղծվել է մի մթնոլորտ, որը բացառում է բանավեճն ու մրցակցությունն ընդհանրապես, ինչը երկիրը զրկում է մրցունակ լինելու հնարավորությունից։
-Իրականում Ղարաբաղում չկա ընդդիմություն։ Ընդդիմություն ասելով՝ նկատի ունեմ կազմակերպված քաղաքական ուժ։ Ղարաբաղում չկա կազմակերպված ընդդիմադիր քաղաքական ուժ,-ասել է փորձագետը։
Այնուհետև Գ. Բաղդասարյանը նշել է, թե Ղարաբաղում ընդդիմադիր քաղաքական ուժի հայտնվելու համար պարզապես անհրաժեշտ է զարգացնել սեփական երկիրը, պարզապես պետք է քաղաքական ու տնտեսական դաշտի զարգացման համար նորմալ պայմաններ ստեղծել, և այդ դեպքում բնությունն ինքը կորոշի՝ ձևավորե՞լ ընդդիմություն, թե՞ ոչ։