Լրահոս

27.11.2010 10:49


Բասկետբոլի խաղի ժամանակ Օբաման պատռել է շրթունքը, բժիշկները 12 կար են դրել

Բասկետբոլի խաղի ժամանակ Օբաման պատռել է շրթունքը, բժիշկները 12 կար են դրել

Ինչպես հաղորդում  է «Agence France-Presse» գործակալությունը,  Սպիտակ տան  մամլո խոսնակ Ռոբերտ Գիբսը հայտնել է, որ բժիշկները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի շրթունքին 12 կար են դրել այն բանկից հետո, երբ բասկետբոլի խաղի ժամանակ հակառակորդ թիմի անդամը արմունկով հարվածել է նրա դեմքին։

 Գիբսի խոսքերով՝ հակառակ թիմի խաղացողը դիտավորյալ չէ հարվածել, այլ անզգուշաբար։

Թե ինչպես կանդրադառնա Օբամայի շրթունքի վնասվածքը նրա աշխատակարգի վրա, չի հստակեցվում։

Հիշեցնենք, որ Օբաման բասկետբոլի մեծ երկրպագու է։ Սպիտակ տան մամլո ծառայությունը հաղորդել է, որ ուրբաթ օրը նա խաղացել է իր ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Խաղին մասնակցել է նաև Օբամայի անձնական ներկայացուցիչ Ռոգի Լովը։

 

Այս խորագրի վերջին նյութերը