«Դու արի՛ Հայաստան, դի՛ր բիզնեսդ, եթե դժվարություն ունենաս, դիմի՛ր ինձ»։
Այսպիսի պատասխան է տվել Սերժ Սարգսյանը Պրահայում սփյուռքահայության հետ հանդիպման ժամանակ, երբ Բռնոյից գործարար Արսենը հետաքրքրվել է հայաստանյան բիզնեսի խնդիրներից ու պատրաստակամություն հայտնել զբաղվել տրանսպորտային ոլորտով։
«Առավոտ» օրաթերթում հրապարակվել են նաև այլ մանրամասներ ՀՀԿ ղեկավարի հետ սփյուռքահայության հանդիպումից։ Հանդիպում, որը վերածվել է անկեղծության երեկոյի։
Լրագրող Շուշան Ղազարյանի պատմածից պարզ է դառնում, որ երբ տեսախցիկները դուրս են բերվել, Սարգսյանը խոսել է առանց նախապես գրված տեքստի, և համոզված է եղել, որ հանդիպումը չի ձայնագրվում այլոց կողմից։
Ուշագրավն այն է, որ Սարգսյանը մեզ մոտ բիզնեսի պաշտպանվածության հարցը պայմանավորում է իր անձով։ Նա Արսենին չի ասում, թե մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի սեփականության իրավունքը պաշտպանվի, որպեսզի տնտեսության մեջ մրցակցային հարաբերություններ հաստատվեն, որպեսզի հարկային ու մաքսային համակարգերը նպաստեն ներդրումային միջավայրի բարելավմանը, և որպեսզի դատաիրավական համակարգը անկախ դիրքերից հետևի օրենքի պահպանմանը։
Նման բաներ Սարգսյանը չի ասում։ Նա ներկայացնում է մեկ մարդու տնտեսության կամ, այլ կերպ ասած, ֆիզիկական անձանց վրա հիմնված տնտեսության հայկական մոդելը՝ «Եթե դժվարություն ունենաս, դիմի՛ր ինձ»։
Հետաքրքիր է, իսկ դժվարություններ ունեցող բոլո՞ր բիզնեսմենները պետք է դիմեն նախագահական նստավայրին, թե՞ նման «արտոնություն» միայն Արսենին է տրվելու։
Իսկ այն բիզնեսմենները, ովքեր Պրահայում հարց տալու և ՀՀ ղեկավարի պաշտոնը վարողի հետ շփվելու հնարավորություն չունեն, ի՞նչ պետք է անեն, ո՞ւմ դիմեն։
Արդյոք Սարգսյանը կհասցնի՞ բոլոր բիզնեսմենների հարցերով զբաղվել։ Եվ եթե զբաղվի, ապա ինչո՞վ կավարտվի այդ «զբաղմունքը»։
Կա՞ արդյոք դրական փորձ, որ բիզնեսմենը դիմել է Սարգսյանին, ու խնդիրները լուծվել են։ Լավ կլիներ, որ հանրությունը տեղեկանար այդ մասին, հասկանար, թե ինչ ընթացք է ստացել «դիմումը», և ով է այն երջանիկ բիզնեսմենը, ում դժվարությունները հաղթահարվել են նրան հանդիպելուց հետո։
Համոզված ենք, որ Սարգսյանի նմանատիպ խոսքերից հետո Հայաստանում ներդրումային մթնոլորտը կբարելավվի, և արտաքին ներդրողները հերթ կկանգնեն՝ իրենց գումարները մեր երկրում աշխատացնելու համար։ Չէ՞ որ դժվարությունների դեպքում անմիջապես Բաղրամյան 26 կարելի է դիմել ու լուծումներ ստանալ։ Ամեն պետություն չէ, որ նման ձևով աջակցում է բիզնես դաշտին։
Ապահով Հայաստանում բիզնեսմեններին հատուկ վերաբերմունք են ցուցաբերում, և սա հնարավոր չէ չգնահատել։
Անկեղծացման երեկո

Կարեն Հակոբջանյան