Ոստիկանությունը քաղաքացիներից պահանջում է ապացուցել պարտաճանաչությունը
«7օր»–ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ ԴԱՀԿ–ԿԲ–ՃՈհամակարգերի թերի աշխատանքի պատճառով իրենք ավելորդ քաշքշուկի մեջ են հայտնվում՝ ապացուցելու, որ վճարել են տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված տուգանքները։
Խնդրին անդրադարձել էինք նաև «Բերմուդյան եռանկյունին» հրապարակման մեջ, որտեղ ներկայացրել էինք առկա իրավիճակը. քաղաքացիները վճարած տուգանքի համար լրացուցիչ տուգանվում են բանկային համակարգ–ՃՈ հատվածում իրենց վճարած գումարների կորստյան պատճառով։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, կասկածներ ունի, որ բողոքների մասին տեղեկություններն իրականում ուռճացված են։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու ուղղությամբ։
–Ոստիկանությունն այսօր քաղաքացիների համար մի շարք հնարավորություններ է ընձեռել, որպեսզի առանց ավելորդ քաշքշուկների՝ կարողանան իրենց հարցերը լուծել։ Խոսքն ամենօրյա «Skype» կապի մասին է, որի միջոցով քաղաքացիները կարող են անմիջական շփվել ոստիկանության աշխատակցի հետ և ստանալ պարզաբանում իրենց խախտումների վերաբերյալ: Նաև էլեկտրոնային փոստով կարող են դիմել, կան հեռախոսահամարներ, 3 օր առաջ էլ մենք տեսանյութ ենք ներկայացրել, որտեղ մանրամասն նշվում է, թե ինչպես քաղաքացին կարող է բողոքարկել։ Իհարկե, որոշակի խնդիրներ կան, բայց ոստիկանությունն ամեն ինչ անում է այդ խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար,–վստահեցրել է Ա. Ահարոնյանը՝ միաժամանակ նշելով, որ շատ քիչ քաղաքացիներ են օգտվում ոստիկանության ընձեռած այդ հնարավորություններից։
–Համակարգը նոր է տեղադրված, հնարավոր է՝ տեխնիկական խնդիրներ առաջանան, շատ ժամանակ քաղաքացիներն իրենց իրավունքները չգիտեն, փոստի առաքման հետ կապված խնդիր կա՝ փոստատարը չի տանում, ներկայացնում է, որ տարել է, քաղաքացին չի ծանուցվել, բայց նշում է, թե ծանուցվել է, շատ քաղաքացիներ չեն ուզում վճարել՝ պնդելով, թե վճարել են և այլն։ Բայց երբ քաղաքացին գալիս է և ներկայացնում կտրոնը՝ հավաստիացնելով, որ ինքը ժամանակին վճարումն արել է, խնդրի կարգավորումը վայրկյանների հարց է,– ավելացրել է Ա. Ահարոնյանը։
Դիտարկումը՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին ավելորդ քաշկշուկի մեջ հայտնվի և ստիպված անընդհատ ապացուցի, որ պարտաճանաչորեն վճարել է տուգանքը, Ահարոնյանն ընդունել է՝ ընդգծելով, որ ոստիկանությունն իր հերթին ամեն հնարավորություն ընձեռել է տանից, աշխատավայրից «Skype»–ի, էլկտրոնային փոստի, հեռախոսի միջոցով խնդիրը կարգավորելու համար։
Իսկ թե ե՞րբ առկա իրավիճակը կշտկվի, Ա. Ահարոնյանը չի նշել՝ ասելով միայն, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում։
Ոստիկանությունը քաղաքացիներից պահանջում է ապացուցել պարտաճանաչությունը
«7օր»–ը քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ ԴԱՀԿ–ԿԲ–ՃՈ համակարգերի թերի աշխատանքի պատճառով իրենք ավելորդ քաշքշուկի մեջ են հայտնվում՝ ապացուցելու, որ վճարել են տեխնիկական սարքերի միջոցով հայտնաբերված տուգանքները։
Խնդրին անդրադարձել էինք նաև «Բերմուդյան եռանկյունին» հրապարակման մեջ, որտեղ ներկայացրել էինք առկա իրավիճակը. քաղաքացիները վճարած տուգանքի համար լրացուցիչ տուգանվում են բանկային համակարգ–ՃՈ հատվածում իրենց վճարած գումարների կորստյան պատճառով։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, կասկածներ ունի, որ բողոքների մասին տեղեկություններն իրականում ուռճացված են։
«7օր»–ի հարցին ի պատասխան՝ նա ընդգծել է, որ ոստիկանությունն ամեն ինչ անում է իրավիճակը շտկելու ուղղությամբ։
–Ոստիկանությունն այսօր քաղաքացիների համար մի շարք հնարավորություններ է ընձեռել, որպեսզի առանց ավելորդ քաշքշուկների՝ կարողանան իրենց հարցերը լուծել։ Խոսքն ամենօրյա «Skype» կապի մասին է, որի միջոցով քաղաքացիները կարող են անմիջական շփվել ոստիկանության աշխատակցի հետ և ստանալ պարզաբանում իրենց խախտումների վերաբերյալ: Նաև էլեկտրոնային փոստով կարող են դիմել, կան հեռախոսահամարներ, 3 օր առաջ էլ մենք տեսանյութ ենք ներկայացրել, որտեղ մանրամասն նշվում է, թե ինչպես քաղաքացին կարող է բողոքարկել։ Իհարկե, որոշակի խնդիրներ կան, բայց ոստիկանությունն ամեն ինչ անում է այդ խնդիրները հնարավորինս արագ վերացնելու համար,–վստահեցրել է Ա. Ահարոնյանը՝ միաժամանակ նշելով, որ շատ քիչ քաղաքացիներ են օգտվում ոստիկանության ընձեռած այդ հնարավորություններից։
–Համակարգը նոր է տեղադրված, հնարավոր է՝ տեխնիկական խնդիրներ առաջանան, շատ ժամանակ քաղաքացիներն իրենց իրավունքները չգիտեն, փոստի առաքման հետ կապված խնդիր կա՝ փոստատարը չի տանում, ներկայացնում է, որ տարել է, քաղաքացին չի ծանուցվել, բայց նշում է, թե ծանուցվել է, շատ քաղաքացիներ չեն ուզում վճարել՝ պնդելով, թե վճարել են և այլն։ Բայց երբ քաղաքացին գալիս է և ներկայացնում կտրոնը՝ հավաստիացնելով, որ ինքը ժամանակին վճարումն արել է, խնդրի կարգավորումը վայրկյանների հարց է,– ավելացրել է Ա. Ահարոնյանը։
Դիտարկումը՝ ինչո՞ւ պետք է քաղաքացին ավելորդ քաշկշուկի մեջ հայտնվի և ստիպված անընդհատ ապացուցի, որ պարտաճանաչորեն վճարել է տուգանքը, Ահարոնյանն ընդունել է՝ ընդգծելով, որ ոստիկանությունն իր հերթին ամեն հնարավորություն ընձեռել է տանից, աշխատավայրից «Skype»–ի, էլկտրոնային փոստի, հեռախոսի միջոցով խնդիրը կարգավորելու համար։
Իսկ թե ե՞րբ առկա իրավիճակը կշտկվի, Ա. Ահարոնյանը չի նշել՝ ասելով միայն, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում։
Արեգնազ Մանուկյան