Մեկնաբանություն

26.09.2014 12:25


Երբ հրեշտակը սխալ է հասկանում

Երբ հրեշտակը սխալ է հասկանում

Տղամարդը ավտոբուսով տուն է գնում ու մտածում. «Կինս զզվելի արարած է, ընկերներս տականք են, տնօրենս դեբիլ է, իշխանությունը ...գրողի ծոցը կորչի այն։ Կյանքը գնալով գաղջանում է...»։ –Նրա հետևում կանգնած հրեշտակը ամեն ինչ գրանցում է մատյանում ու իր հերթին մտածում. «Ինչպիսի տարօրինակ ցանկություններ։ Ու ամենազարմանալին՝ դրանք ամեն օր կրկնվում են։ Ինչ արած, պետք է կատարել...»։

Անեկդոտը այսօրվա մեր իրականությունն է։

Բողոքում են անխտիր բոլորը, բայց զգալի մասը բողոքներից ու նվնվոցներից այն կողմ չի անցնում։ Արդյունքում՝ գաղջն է՛լ ավելի է խտանում։ Մինչդեռ պետք է ոչ թե նվնվալ, այլ պայքարել։

Այն, ինչ կատարվում է այսօրվա Հայաստանում, աբսուրդի թատրոն է։

Իշխանության քայլերը, նախաձեռնությունները, որոշումները վաղուց պետք է հանգեցնեին իշխանափոխության (անցնցում): Բայց տեղի է ունենում լրիվ հակառակը։ Իշխանությունը ցանկանում է վերարտադրվել։ Ավելի ճիշտ, երեկվանից սկսվել է այդ գործընթացը։ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն այն նվնվոցների արդյունքն է, որոնք չվերածվեցին ընդվզման։

Դադարե՛ք անիմաստ խոսելն ու միացե՛ք մեկնարկած շարժմանը՝ «եռյակին»։ Այլապես, ձեր հետևում կանգնած հրեշտակը շարունակելու է սխալ մեկնաբանել համր բողոքները...

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը