Լրահոս

15.09.2009 13:55


Ամրագոտիները չամրակապելու համար մոտ 8. 000. 000 դրամ է գանձվել վարորդներից

Ճանապարհապարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ճանապարհային ոստիկանության հետևողականության շնորհիվ երթևեկության կանոնների խախտման 20 457 դեպք է գրանցվել, ինչը նախորդ տարվա տասնօրյակի համեմատությամբ 9382-ով ավել է։

-Այդ խախտումներից 1646-ը անվտանգության ամրագոտիներով չամրակապված վարելուց են։ Այսօր արդեն շատ դժվարությամբ են հայտնաբերում նմանատիպ խախտումներ, որովհետև բոլոր վարորդներն ամրակապված են,-ասել է նա։

Նրա խոսքերով՝ այս միջոցառումների արդյունքներն արդեն երևում են, որովհետև նախորդ տարվա հետ համեմատած՝ ճանապարհատրանսպորտային պատահարները նվազել են 153-ով, զոհերի թիվը՝ 46-ով, վիրավորներինը՝ 279-ով։ Իսկ թե որքան գումար է գանձվել ամրագոտիները չկապելու համար, Նորիկ Սարգսյանը պատասխանել է. «1646-ը բազմապատկած 5000 դրամով. մոտավորապես՝ 8. 000 000 դրամ»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը