ՀՀԿ տատիկի «կլոններն» ու իշխանությունների շալվարները
«Եռյակի» հանրահավաքային շարքն սկսվել է։
Աբովյանում տեղի ունեցած առաջին բազմամարդ հանրահավաքից հետո Բաղրամյան 26–ում հասկացան, որ իրենց բոլոր հաճախորդների, «քաղաքացիականների», «անկախ» լրատվամիջոցների ու «փորձագետների» ջանքերը զրոյական արդյունք են տվել։ Հասկացան նաև, որ այդ ձրիակերներին իզուր էլ այդքան «վիտամիններ» են տալիս, քանզի ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» դեմ հակաքարոզչությունը չի աշխատել, իսկ հակաքարոզիչներն էլ «խուրդվել» են։ Հասկացան ու ստիպված մարտի նետեցին «այրուձին»։
Այսօր Հրազդանում տեղի ունեցած ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ուղարկվել էին ճղճղան մեկ–երկու կնանիք, որոնք ՀՀԿ–ի տատիկի«կլոններն» էին, պարզապես վզներից կախված չէր «Դեպի ապահով Հայաստան» գրությամբ վզնոցը։ Սրանք փորձում էին խանգարել հանրահավաքը, բայց դե, շան հաչոցը ե՞րբ է կարողացել խանգարել քարավանի ընթացքին, որ հիմա խանգարի։
Ինչպես ճիշտ արտահայտվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, լավ կլինի, որ այդ համակրելի կանայք հաջորդ անգամ իրենց քսի տվողների շալվարներն էլ հետները բերեն։
Հակոբյանը նուրբ հումոր ունի և, միևնույն ժամանակ, իր ծննդավայրին ներհատուկ «սըրթ» խոսք։ Նրա ասածի հասցեատերերը, թերևս, հասկացան, թե ինչ նկատի ունի «Ժառանգության» ներկայացուցիչը։
Այնպես որ, տեղական նշանակության իշխանիկները թող չփորձեն ՀՀԿ տատիկի «կլոններին» մեյդան նետելով՝ վերևներում «աչոկներ» հավաքել, կամ որ ավելի վատ է՝ չփորձեն կատարել վերևների էժանագին հրահանգներն ու տեղական մասշտաբի ՀՀԿ տատիկներ բուծել։ Միևնույն է, «լցված» շալվարները երևում են, ու կնանիք բան չեն կարող փոխել այդ հարցում։
Եթե իշխանությունները որոշել են սադրիչների ու «դիշովկեքի» խումբը հակադրել հանրահավաքներին, ապա դրա հետևանքների համար իրենք են պատասխանատու լինելու։
Նկատենք, որ իշխանության պահվածքը վերջնականապես համոզում է մարդկանց, որ պետք է անպայման մասնակցել հանրահավաքային պայքարին, որը սկիզբ է առել սեպտեմբերի 25–ից, բայց չի ավարտվելու հոկտեմբերի 10–ին։
Հոկտեմբերի 10–ով ամեն ինչ նոր է սկսվելու։ Մարզային այցելությունները, ինչպես ասում են, «ժուռնալն» են։ «Կինոն» Երևանում է լինելու։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Ականազերծված «եռյակի» հաջորդ հանրահավաքը Սյունիքում է լինելու՝ Կապանում և Սիսիանում, սեպտեմբերի 28–ին։
Լիսկային նշանակելով՝ Սերժ Սարգսյանը փորձել է հանրահավաքից առաջ այդ տարածաշրջանում վախի մթնոլորտ ստեղծել։ Եվ ուրեմն, «Եռյակի» հանրահավաքն է՛լ ավելի է կարևորվում հենց Սյունիքի մարզում։
Սյունեցիներն իրենց մասնակցությամբ պետք է իրենց «Ո՛չ»–ն ասեն Սուրիկ Խաչատրյանին ու նրա հովանավոր Սերժ Սարգսյանին։
Հ.Գ.-2: Նողկալին այն է, որ հրազդանյան հանրահավաքում իշխանական սադրիչների խոսքերը լրատվական տիրույթում տիրաժավորելու ֆունկցիան իր վրա է վերցրել ՀՅԴ վերնախավի կողմից ուղղորդվող լրատվամիջոցը։ Իշխանությունները, փաստորեն, որոշել են ամենադաժան ձևով օգտագործել և մինչև վերջ «փչացնել» իրենց հաճախորդներին։ Ինչպես միշտ։
ՀՀԿ տատիկի «կլոններն» ու իշխանությունների շալվարները
«Եռյակի» հանրահավաքային շարքն սկսվել է։
Աբովյանում տեղի ունեցած առաջին բազմամարդ հանրահավաքից հետո Բաղրամյան 26–ում հասկացան, որ իրենց բոլոր հաճախորդների, «քաղաքացիականների», «անկախ» լրատվամիջոցների ու «փորձագետների» ջանքերը զրոյական արդյունք են տվել։ Հասկացան նաև, որ այդ ձրիակերներին իզուր էլ այդքան «վիտամիններ» են տալիս, քանզի ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի ու «Ժառանգության» դեմ հակաքարոզչությունը չի աշխատել, իսկ հակաքարոզիչներն էլ «խուրդվել» են։ Հասկացան ու ստիպված մարտի նետեցին «այրուձին»։
Այսօր Հրազդանում տեղի ունեցած ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքին ուղարկվել էին ճղճղան մեկ–երկու կնանիք, որոնք ՀՀԿ–ի տատիկի «կլոններն» էին, պարզապես վզներից կախված չէր «Դեպի ապահով Հայաստան» գրությամբ վզնոցը։ Սրանք փորձում էին խանգարել հանրահավաքը, բայց դե, շան հաչոցը ե՞րբ է կարողացել խանգարել քարավանի ընթացքին, որ հիմա խանգարի։