Սուրիկ Խաչատրյանը ցուցադրաբար ինքնաընդունելություն կազմակերպեց Սյունիքի դարպասների մոտ։ Դա նրա առաջին քննությունն էր։ Սերժ Սարգսյանին նա պետք է ցույց տար, որ դեռ կարող է մարդկանց ահ ու սարսափի մեջ պահել։
Հիմա իշխանական քարոզչամեքենան ինտենսիվորեն տարածում է այն միտքը, թե, իբր, տեսեք՝ ինչ ստրկամիտ ժողովուրդ ու, մասնավորապես, սյունեցիներ ունենք։
«Սա՛ է այս ժողովրդի վիճակը, բա էլ ի՞նչ եք ուզում. տեսե՛ք, թե ոնց են քծնում Լիսկային, հետևաբար, իմաստ չունի պայքարել»,– հանրային տեսակետն են կոդավորում նրանք։
Իշխանական քարոզչամեքենայի այս հակահայկական դիվերսիան որևէ պարագայում չպետք է թույլ տալ, որպեսզի հասնի իր նպատակին։
Սյունեցիներին վախկոտ անվանողներն իրենք են առաջին հերթին վախկոտ։ Խոսքս, բնակաբար, վերաբերում է իշխանություններին։ Նրանք սյունեցիներից վախենալով են մահապարտ Լիսկային վերանշանակել մարզպետի պաշտոնում, ավելի ճիշտ՝ ուղարկել խրամատ։
Հենց այդ վերանշանակումը ցույց է տալիս, թե ինչքան են վախեցել սյունեցիներից, որ տեղական նշանակության «Սաքուլիկին» ուղարկել են կենաց–մահու պայքարի։ Ինչպես ասում են՝ ոչ թե սյունեցիներին են «15 սուտկա» տվել, այլ Լիսկային ու սյունեցիներին։ Ու դեռ հարց է, թե ով է «ողջ» մնալու, իսկ ով՝ ոչ։ Ավելի ճիշտ՝ հայտնի է, թե ինչպես է ավարտվելու այս պայքարը. դիվերսանտ–ահաբեկիչներին միշտ նույն բանն է սպասվում։
Պարզից էլ պարզ է, որ Լիսկային դիմավորողները «Սյունիքի ժողովուրդ» ձևակերպման տակ չեն կարող ներկայացվել։ Արտասանող «Չիբուրաշկաներ» միշտ էլ կարելի է գտնել։ Քծնվող ու պաչպչվող պաշտոնյաներ միշտ էլ բոլոր ժողովուրդներն ունեցել են և ունեն։ Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ Լիսկային ջան–ջիգյարով դիմավորող չլինի։ Բայց դրանից հեռուն գնացող եզրակացություններ պետք չի անել, ու չի կարելի սյունեցիներին պիտակավորել։ Դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է։
Պարզապես պետք է ընդունել այն դիվերսիոն մարտահրավերը, որը նետել է Սերժ Սարգսյանի գլխավորած ռեժիմը։
Ի դեպ, շատ լավ է, որ Լիսկան Սյունիքում է։ Մինչ նրա վերանշանակումը խոսակցություն կար, որ նա ուզում է տեղափոխվել արտերկիր, այսինքն՝ արածները մարսել ու փախչել։ Բայց հիմա ամեն ինչ նորմալ է։ Լիսկան մեզ պետք է այստեղ՝ Սյունիքում, որպեսզի հետագայում կոնկրետ ցուցմունքներ տա իր ու իր տերերի դեմ։ Ու չկարողանա փախչել սյունեցիների դատաստանից։ Իսկ որ այդ պահը գալու է, կասկածից դուրս է։
Սյունիքը դուրս է շպրտել բոլշևիկներին, թուրքերին ու ադրբեջանցիներին։ Լիսկան ի՞նչ է, որ կանգուն մնա։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Կից տեսանյութում ներկայացված է Սյունիքի դեմ իրականացված դիվերսիոն գործողությունը։ Ուշադի՛ր նայեք և մտապահե՛ք բոլոր դիվերսանտներին։
Դիվերսիա Սյունիքի դեմ (տեսանյութ)

Դիվերսիան վաղեմության ժամկետ չունի։