Լրահոս

29.09.2014 12:45


Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին ներկայացնելու օնլայն դիմումի հայտ

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հրավիրում է օրենսդրական ոլորտի երիտասարդ մասնագետներին  ներկայացնելու օնլայն դիմումի հայտ
PFP-ն հնարավորություն է ընձեռում խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում: PFP-ն ներգրավում է մասնագետների, ովքեր աշխատելով պետական մարմիններում, քաղաքացիական, կրթության հաստատություններում, քաղաքացիների շահերի պաշտպանության կազմակերպություններում՝ ակտիվ ընգրկված են օրենսդրական եւ/կամ քաղաքականության մշակման գործընթացում: Ծրագրի մասնակիցները
կլինեն PFP-ի ավելի լայն խմբի մաս, միանալով այլ երկրների մասնակիցներին: PFP մասնակիցները ԱՄՆ-ի քաղաքական գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական հետաքրքրություններն ու
գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով աշխատելու Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
 ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական գործընթացներին,
 կարեւորելու քաղաքացիական հասարակության դերը եւ ներգրավվածությունը քաղաքական
գործընթացներին,
 ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
 միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու ընդհանուր մտահոգություններն ու խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից վեց շաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ում: Ծրագրի նախնական ժամանակացույցի համաձայն 2015թ. գարնան ծրագրի մասնակիցներ ԱՄՆ-ում կլինեն ապրիլ-մայիս ամիսներին: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
 լինեն Հայաստանի Հանրապետության
քաղաքացի եւ բնակիչ
 ունենան առնվազն բակալավրի կամ ավելի
բարձր աստիճան
 դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան  ցուցաբերեն առաջնորդելու եւ
համագործակցելու հմտություններ:
 ունենան համապատասխան աշխատանքային փորձ եւ մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական եւ հասարակական սեկտորում
 տիրապետեն անգլերենին: PFP մրցույթի առաջին փուլն անցնելու դեպքում մասնակիցների համար կանցկացվի TOEFL թեստ, եթե դիմորդը նախկինում չի հանձնել եւ չի կարող ներկայացնել TOEFL-ի (paper based) 500 միավորից բարձր կամ IBT TOEFL-ի 60 միավորից բարձր թեստի կամ դրանց համարժեք անգլերենի այլ թեստերի (օրինակ IELTS թեստի 6 միավորին) արդյունքները:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցութային կարգով: Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2014թ. դեկտեմբերի 1-ը ներկայացնեն օնլայն դիմում՝ https://ais.americancouncils.org/pfp
Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է
ստանալ PFP ծրագրի վեբ կայքից http://professionalfellows.americancouncils.org/ կամ կարող եք դիմել Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին ստորեւ նշված հասցեով կամ [email protected] էլ-փոստի հասցեով:

Այս խորագրի վերջին նյութերը