Իշխանական նեղ թիմն իրեն շրջապատել է տարատեսակ լիսկաներով, որպեսզի կարողանա հասարակության դեմ պայքարում պահել դիրքերն ու վերարտադրվել։
Ինքը՝ Լիսկան, ընդամենը մեկ առանձին վերցրած օղակ է լիսկայական համակարգում։ Ընդ որում, Լիսկան լիսկաների մեջ ամենաանկեղծն է ու ազնիվը, քանզի չի թաքցնում, որ մահապարտի կարգավիճակով սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը։
Մյուս լիսկաները շատ ավելի կեղտոտ ֆունկցիա են կատարում։ Բովանդակային առումով այդ ֆունկցիան, իհարկե, նույնն է, ինչ Լիսկայինը՝ սպասարկել Սերժ Սարգսյանի շահերը, բայց քողածածկելու համար այդ ֆունկցիան՝ նրանք հանդես են գալիս անկախ լրագրողի, խմբագրի, թունդ հեղափոխականի, ֆեյսբուքյան Ռեմբոյի, քաղաքացիականի, եվրաասոցացվողի, փորձագետի, քաղաքական գործչի, արևմտամետի, անկախականի և այլնի դիմակների տակ։ Սակայն ինչքան էլ փորձեն պահմտոցի խաղալ, միևնույն է, իրենք Լիսկա են, և ուս ուսի տված՝ պայքարում են Լիսկայի հետ միասին։ Պայքարի թիրախն էլ նույնն է՝ ինքնուրույնության այս կամ այն աստիճան ունեցող ուժերը։ Նույնն է նաև պայքարի նպատակը՝ աջակցել «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցմանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Ի՞նչ տարբերություն, օրինակ, Արամ Սարգսյանի ու Լիսկայի միջև։ Լիսկան մարզպետի կարգավիճակով է փորձում խանգարել ոչիշխանական ուժերի հանրահավաքին, իսկ Արամը՝ «թունդ ընդդիմադիր» գործչի կարգավիճակով է պայքարում նույն այդ ոչիշխանականների դեմ։
Ի՞նչ տարբերություն Լիսկայի ու Լիսկայի նշանակումը «գեոպոլիԾիկ» դատարկաբանությամբ արդարացնել փորձող «1in.am»–ի խմբագիր Արման Բաբաջանյանի միջև։
Ի՞նչ տարբերություն աղուհացով ինքնաընդունելություն կազմակերպած Լիսկայի ու «պլոտնի» հաց ուտելուց հետո մեկ ժամով հացադուլ անող և Սերժ Սարգսյանի համար դեկորատիվ ֆունկցիա կատարող Պարույր Հայրիկյանի միջև։
Ի՞նչ տարբերություն ռուսահպատակ իշխանությունների տակ «արևմտամետ» փորձագետ աշխատող Աղասի Ենոքյանի ու Լիսկայի միջև։ Վերջինիս հաստագլուխ «սաքուլիկները» Կապանում ճիշտ այնպես, ինչպես Ենոքյանն է քննադատում ոչիշխանական ուժերի ներկայացրած 12 պահանջները, քննադատոււմ էին դրանք՝ կողմ արտահայտվելով պարտադիր կուտակայինին։
Ի՞նչ տարբերություն Լիսկայի ու «եռյակի» դեմ «դհոլություն» անող սոսգիմիշյանների, պետրոսմակեյանների, նիկոլփաշինյանների, սուրենսուրենյանցների, ստեփանսաֆարյանների, տիգրանխզմալյանների, դավիթշահնազարյանների ու մյուսների միջև։
Ավելի ճիշտ, տարբերություն կա։ Ինչպես արդեն վերևում նշեցի՝ Լիսկան չի թաքցնում իր ով լինելը, իսկ ահա մյուս լիսկաները հանրությանը հարվածում են թիկունքից՝ Արտաշես Գեղամյանի «շկոլայի» վատագույն ավանդույթների կիրառմամբ։
Հա, վերջում չմոռանամ նշել, որ եթե մյուս լիսկաների նկարը չեմ տեղադրել վինետկայում կամ անունը չեմ տվել հոդվածում, թող ներող լինեն։ Միևնույն է, իրենց էությունը դրանից չի փոխվում, քանզի իրենք ծառայում են ՀՀԿ ղեկավարին, այսինքն՝ իրենք բոլորը Լիսկա են։
Լիսկաների վինետկան

Սևակ Մինասյան