Մեկնաբանություն

01.10.2014 11:18


«Նիսյայով» երդմնակալություն

«Նիսյայով» երդմնակալություն

Հայաստանում տեղի ունեցող գործընթացների համատեքստում բավականին ուշագրավ լուր. պարզվում է՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության գումարը Մարզահամերգային համալիրին չի վճարվել։ Այս մասին հրավիրված ասուլիսում հայտնել է Համալիրի մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը։

Տեղեկությանն իշխանական տիրույթից առայժմ ոչ մի արձագանք չի եղել։
Պարզ է, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության համար Համալիրի վարձակալման գումար չլինելու մասին խոսք լինել չի կարող։ Կա՛մ չեն ցանկացել տալ, կա՛մ մոռացել են, կամ էլ գործող իշխանությանը բնորոշ հազար ու մի բան...

Բայց, ամեն դեպքում, շատ խորհրդանշական է ստացվում։ Պարտքով ապրող Հայաստանում «ընտրված» նախագահի երդմնակալության արարողությունն էլ է «նիսյայով» կազմակերպվում։

«Առաջ, Հայաստան»–ում իշխանական տոնն էլ է ապառիկով։ Տեսնես՝ ո՞վ է մեղավոր։ Հաստատ ո՛չ Սահմանադրությունը...

Վախթանգ Մարգարյան

Հ.Գ.։ Համալիրը դատարան է դիմել՝ պահանջելով իրեն վճարել ոչ միայն երդմնակալության, այլև մի շարք այլ պետական միջոցառումների գումարներ, որոնք Համալիրին չեն վճարվել:

Ըստ Գրիգորյանի՝ պարտքերի թվում են նաև Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սանիկ Արման Ծատուրյանի չվճարած գումարները։ Համալիրում կազմակերպած և չվճարած միջոցառումների հետևանքով Ծատուրյանը կուտակել է 23 միլիոն դրամի պարտք:

Իսկ Մարզահամերգային համալիրը աճուրդով վաճառվեց, ավելի ճիշտ՝ խլվեց...

Այս խորագրի վերջին նյութերը