Իշխանություններն ակամայից հեղափոխություն են նախապատրաստում
Երբ Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետտային ասացին, որ ժողովուրդը դժգոհ է, ու դուրս է եկել փողոց, քանի որ հաց չունի, նա քմծիծաղով նետեց, թե եթե հաց չունեն, թող թխվածքաբլիթ ուտեն։
Ֆրանսիայի ժողովուրդը սովից մեռնում էր, իսկ Մարիան խաղատներում էր վատնում պետության փողերը և տրվում էր թանկարժեք զվարճանքներին։
«Թխվածքաբլիթային» խոսքերից որոշ ժամանակ անց Մարիային գլխատեցին։ Մինչ այդ գլխատել էին նաև նրա ամուսնուն՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 16–րդին, ում իշխանության ներսից զգուշացրել էին, որ պետք է անհապաղ ընդառաջ գնալ բուրժուազիային ու լսել ժողովրդի ձայնը։ Լուին անուշադրության էր մատնել այդ զգուշացումները և անգամ խաղաղ ճանապարհով բարեփոխումների կողմնակից Միրաբոյի առաջարկներն էր մերժել՝ ընդառաջ գնալով իր տիկնոջ՝ կոշտ գիծ պահելու հայեցակարգին։
Դրանից հետո սկսվեց հեղափոխության դաժան ու արյունալի փուլը։
Ինչո՞ւ հիշեցի այս մասին։
Բանն այն է, որ երեկ ՀՀԿ–ական մեծամասնությունը մերժեց քննարկել մի օրինագիծ, որը վերաբերում է հազարավոր մարդկանց օրվա հացին։ Խոսքս «Շրջանառության հարկի մասին» օրինագծում շատ տրամաբանական փոփոխություններ առաջարկած ոչիշխանական ուժերի նախաձեռնության մասին է։
Այդ նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում։ Նրանք, ովքեր ուզում են, կարող են աշխատել հին տարբերակով, և վճարել 3,5% շրջանառության հարկ, իսկ ովքեր ուզում են նոր տարբերակով՝ 1%, պայմանով, որ ամբողջությամբ պետք է ապահովեն փաստաթղթաշրջանառությունը։
Փաստաթղթաշրջանառության հարցը քաղաքական է, և դա միայն իշխանության վերին օղակի մարդիկ կարող են լուծել։
Խնդիրն այն չէ, որ խոշորը հաշիվ–ապրանքագիր չի տրամադրում։ Խնդիրն այն է, որ խոշորին ստիպում են «ձախ» հարկեր մուծել Բ26–ին։ Ասել է թե՝ խոշորն իր տալիքը տալիս է։ Այլ հարց է, որ այդ վճարները շրջանցում են պետբյուջեն, բայց, միևնույն է, ծախս են նստում խոշորի վրա։ Եվ այս պայմաններում բնական է, որ նույն խոշորը պետք է ձգտի փաստաթուղթ չտրամադրել փոքրին ու միջինին, որպեսզի կարողանա քչացնել օրինական մուծվող հարկերի չափը։
Իշխանությունները շատ լավ գիտեն այս մասին, բայց փոքր ու միջինին են պարտադրում խոշորից փաստաթուղթ պահանջել, մինչդեռ խնդիրն ունի շատ պարզ լուծում՝ իշխանական նեղ թիմը պետք է հրաժարվի խոշորից «քեշ» փողով կաշառք վերցնելուց և պետք է օրենսդրությունը հարմարեցնի դե ֆակտո հարկային բեռին։ Դրանից հետո խոշորն ամբողջությամբ ցույց կտա իր շրջանառությունը, և, բնականաբար, կլուծվի նաև փաստաթղթաշրջանառության հարցը։
Իշխանությունները երեկ ցույց տվեցին, որ իրենց կոճակային մեծամասնությանը հրահանգել են գնալ փոքր ու միջին բիզնեսին ոչնչացնելու ճանապարհով, քանզի չեն ուզում հրաժարվել խոշորից ստացվող «ձախ» գումարներից։
Փաստորեն, Բ26–ն ակամայից հեղափոխության պատվեր է իջեցնում հասարակությանը։ Գնդակն, ինչպես շատ էին սիրում ասել ՀՀԿ ղեկավարի շրջապատում, հասարակության ու քաղաքական ուժերի դաշտում է։
Ոչիշխանական ուժերն այժմ պետք է ավելի ռադիկալ (նկատի չունեմ հայհոյանքը) ու, միևնույն ժամանակ, հասարակական տարբեր շերտերի շահերին վերաբերող առարկայական հռետորաբանություն որդեգրեն, իսկ հասարակության տարբեր շերտերը պետք է դուրս գան փողոց ու մասնավորապես մասնակցեն հոկտեմբերի 10–ի հանրահավաքին։ Միայն հզոր հանրահավաքային ալիքով է հնարավոր իշխանություններին բան պարտադրել։
Մեկ բան աներկբա է՝ մեզ ցնցումներ և արյուն պետք չէ, բայց դա չի նշանակում, որ իշխանությունները պետք է օգտվեն քաղաքական ուժերի՝ խաղաղ ճանապարհով պայքար մղելու պատրաստակամությունից, ու բիզնեսից յոթ կաշի քերթեն։ Այսպես շարունակվելու դեպքում գործընթացները կարող են դուրս գալ վերահսկողությունից, քանզի հացի խնդիր է առաջացել։ Հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը, հետևաբար, իշխանությունների վրա է։ Հետո թող չասեն, թե չէինք զգուշացրել։

Կարեն Հակոբջանյան