Լրահոս

15.09.2009 18:14


Կայացել է պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 15-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի երրորդ նիստը, որը վարել են հանձնաժողովի համանախագահներ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բացելով նիստը' անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ ռազմավարական վերանայման առաջին և երկրորդ փուլերի ընթացքում հանձնաժողովի կողմից մշակված պլանավորման ղեկավար փաստաթղթերի փաթեթն արժանացել է հանրապետության Նախագահի հավանությանը: Արթուր Բաղդասարյանը հայտարարել է պաշտպանության ռազմավարական վերանայման 3-րդ փուլի աշխատանքների մեկնարկի մասին և այդ մեծածավալ աշխատանքն ըստ արժանվույն կատարելու գործում կարեւորել բոլոր գերատեսչությունների համակարգված աշխատանքը: Նա նշել է, որ ռազմավարական պլանավորման փաստաթղթերի մշակումն առաջին անգամ է իրականացվում Հայաստանում:

Այս խորագրի վերջին նյութերը