Գարնանից սկսած՝ իշխանությունները շարունակում են հոգեբանական «տրենաժը»:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հարատևության եւ միայն ՀՀԿ-ի թույլտվությամբ եւ նրա միջոցով երկիրը կառավարելու հնարավորության մասին իշխանական տարբեր գործիչների հայտարարությունները թելադրվում են Բաղրամյան 26-ի կողմից:
Ինչպես ասում են, այլոց շուրթերով բարբառում է Սերժ Սարգսյանը, կամ ՀՀԿ-ականներն ուղղակիորեն բարձրաձայնում են ՀՀԿ առաջնորդի մտադրություններն ու ցանկությունները, որոնք, դատելով անառարկելի տոնով հայտարարություններ անողների կեցվածքից, արդեն որոշման տեսք են ստացել:
Այսինքն, դրանք ոչ թե սոսկ ցանկություններ ու մտադրություններ են, այլ Սերժ Սարգսյանի որոշումը: Ինչն էլ ՀՀԿ-ականները փոխանցում են հանրությանն ու քաղաքական ուժերին՝ էս գլխից բոլորիս հոգեբանորեն նախապատրաստելով «լուսապայծառ ապագային»:
Սկզբում Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ եթեորևէմեկըգալիքտարիներիընթացքումհավակնումէնախագահիկամվարչապետիպաշտոնին, այդճանապարհնուղիղանցնումէՄելիք–Ադամյանփողոցով:
Հետո իշխանավորներից շատերն սկեցին կրկնել Սերժ Սարգսյանի համագումարային ելույթի այն հատվածը, թե Հանրապետականն առաջիկա տասնամյակում եւս շարունակելու է վճռական եւ որոշիչ դերակատարություն ունենալ ներքաղաքական կյանքում:
Օրերս էլ խորհրդարանի ամբիոնից Կարեն Ավագյանը հայտարարեց, թե եթե անգամ չփոխվի Սահմանադրությունը, ապա, միեւնույն է, ուրիշի թեկնածուն չի անցնելու:
ՀՀԿ-ական պատգամավոր ԱշոտԱղաբաբյանն էլ իր հերթին է ակնարկում, որ ընդդիմությունըճոխությունէէսմիբուռազգիհամար։ Ու բոլորիս կոչ է անում միասնական լինել։
Հիմա էլ մեկ այլ ՀՀԿ-ական է բոլորիս տեղեկացնում, թե ինչը ինչպես է լինելու.
«Եսչգիտեմ, թեովինչէասելկամասելու, եսչգիտեմ, թեովինչէցանկանումկամցանկանալու, եսչգիտեմ, թեովքերեննախագահդառնալուցանկությունհայտնելու, բայցկարողեմասել, որառանցՀանրապետականկուսակցությանորոշմանևպաշտպանության՝ոչոքչիկարողդառնալՀՀնախագահ»,- ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար ԳագիկՄելիքյանը:
Այսքանից հետո, մեղմ ասած, զարմանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, երբ ինքն արդեն որոշել է, թե առաջիկա տասնամյակում երկրում ով է ունենալու իշխանություն:
Եվ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները, եթե արդեն ամեն ինչ տեղի է ունենալու այնպես, ինչպես ծրագրել է գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այս բոլոր հայտարարությունները հիշեցնում ենք հատուկ այն քաղաքական ուժերին, որոնք այսօր հավատում եւ սատարում են Սերժ Սարգսյանին եւ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:
Հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի իր եւ ՀՀԿ-ի՝ հավերժ իշխելու սցենարն իրագործել (ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ ժողովուրդն արդեն չի կարողանում հանդուրժել այս վիճակը), ապա որտե՞ղ են հայտնվելու այսօր նրան սատարող ուժերը:
Թե հիմա որտեղ են՝ պարզ է, բայց հետո՞, երբ քաղաքական մենաշնորհն «օրինականացված» կլինի, ու իշխանության բոլոր ճյուղերը կտնօրինի նույն ՀՀԿ-ն:
Եթե Սարգսյանին սատարող ուժերն այսօր չեն փորձում նրանից ճշտել վաղվա քաղաքական իրականության մեջ իրենց տեղն ու դերը, ուրեմն ենթադրվում է, որ նրանք բոլորը ներծծվելու են ՀՀԿ-ի մեջ:
Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ այդ ուժերի անտարբերությունը իշխանական գործիչների հայտարարությունների հանդեպ: Նույնն է, թե՝ Սերժ Սարգսյանի՝ սեփական իշխանությունը ցմահ պահելու որոշման հանդեպ:
ՀՀԿ–ի «առաջնորդող» դերի մասին
Գարնանից սկսած՝ իշխանությունները շարունակում են հոգեբանական «տրենաժը»:
Ակնհայտ է, որ ՀՀԿ-ի հարատևության եւ միայն ՀՀԿ-ի թույլտվությամբ եւ նրա միջոցով երկիրը կառավարելու հնարավորության մասին իշխանական տարբեր գործիչների հայտարարությունները թելադրվում են Բաղրամյան 26-ի կողմից:
Ինչպես ասում են, այլոց շուրթերով բարբառում է Սերժ Սարգսյանը, կամ ՀՀԿ-ականներն ուղղակիորեն բարձրաձայնում են ՀՀԿ առաջնորդի մտադրություններն ու ցանկությունները, որոնք, դատելով անառարկելի տոնով հայտարարություններ անողների կեցվածքից, արդեն որոշման տեսք են ստացել:
Այսինքն, դրանք ոչ թե սոսկ ցանկություններ ու մտադրություններ են, այլ Սերժ Սարգսյանի որոշումը: Ինչն էլ ՀՀԿ-ականները փոխանցում են հանրությանն ու քաղաքական ուժերին՝ էս գլխից բոլորիս հոգեբանորեն նախապատրաստելով «լուսապայծառ ապագային»:
Սկզբում Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, որ եթե որևէ մեկը գալիք տարիների ընթացքում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանապարհն ուղիղ անցնում է Մելիք–Ադամյան փողոցով:
Հետո իշխանավորներից շատերն սկեցին կրկնել Սերժ Սարգսյանի համագումարային ելույթի այն հատվածը, թե Հանրապետականն առաջիկա տասնամյակում եւս շարունակելու է վճռական եւ որոշիչ դերակատարություն ունենալ ներքաղաքական կյանքում:
Օրերս էլ խորհրդարանի ամբիոնից Կարեն Ավագյանը հայտարարեց, թե եթե անգամ չփոխվի Սահմանադրությունը, ապա, միեւնույն է, ուրիշի թեկնածուն չի անցնելու:
ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն էլ իր հերթին է ակնարկում, որ ընդդիմությունը ճոխություն է էս մի բուռ ազգի համար։ Ու բոլորիս կոչ է անում միասնական լինել։
«Թող աշխարհը զարմանա, որ էս հայկական պետության մեջ ընդդիմություն չկա. բոլորս իրար հետ ենք»:
Հիմա էլ մեկ այլ ՀՀԿ-ական է բոլորիս տեղեկացնում, թե ինչը ինչպես է լինելու.
«Ես չգիտեմ, թե ով ինչ է ասել կամ ասելու, ես չգիտեմ, թե ով ինչ է ցանկանում կամ ցանկանալու, ես չգիտեմ, թե ովքեր են նախագահ դառնալու ցանկություն հայտնելու, բայց կարող եմ ասել, որ առանց Հանրապետական կուսակցության որոշման և պաշտպանության՝ ոչ ոք չի կարող դառնալ ՀՀ նախագահ»,- ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Այսքանից հետո, մեղմ ասած, զարմանալի է, թե Սերժ Սարգսյանն ինչու է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, երբ ինքն արդեն որոշել է, թե առաջիկա տասնամյակում երկրում ով է ունենալու իշխանություն:
Եվ ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունեն ընտրությունները, եթե արդեն ամեն ինչ տեղի է ունենալու այնպես, ինչպես ծրագրել է գործող իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Այս բոլոր հայտարարությունները հիշեցնում ենք հատուկ այն քաղաքական ուժերին, որոնք այսօր հավատում եւ սատարում են Սերժ Սարգսյանին եւ նրա նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:
Հետաքրքիր է՝ եթե Սերժ Սարգսյանին հաջողվի իր եւ ՀՀԿ-ի՝ հավերժ իշխելու սցենարն իրագործել (ինչի հավանականությունը գրեթե զրոյական է, քանի որ ժողովուրդն արդեն չի կարողանում հանդուրժել այս վիճակը), ապա որտե՞ղ են հայտնվելու այսօր նրան սատարող ուժերը:
Թե հիմա որտեղ են՝ պարզ է, բայց հետո՞, երբ քաղաքական մենաշնորհն «օրինականացված» կլինի, ու իշխանության բոլոր ճյուղերը կտնօրինի նույն ՀՀԿ-ն:
Եթե Սարգսյանին սատարող ուժերն այսօր չեն փորձում նրանից ճշտել վաղվա քաղաքական իրականության մեջ իրենց տեղն ու դերը, ուրեմն ենթադրվում է, որ նրանք բոլորը ներծծվելու են ՀՀԿ-ի մեջ:
Այլ կերպ հնարավոր չէ հասկանալ այդ ուժերի անտարբերությունը իշխանական գործիչների հայտարարությունների հանդեպ: Նույնն է, թե՝ Սերժ Սարգսյանի՝ սեփական իշխանությունը ցմահ պահելու որոշման հանդեպ:
Կիմա Եղիազարյան