Լրահոս

27.11.2010 11:06


Կոլումբիան և Էկվադորը հայտարարել են դիվանագիտական հարաբերությանների վերականգնման մասին

Կոլումբիայի և Էկվադորի նախագահները հայտարարել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների լրիվ վերականգնման մասին, որոնք դադարացվել էին 2008թ. մարտին կոլումբիական զորքերի կողմից Էկվադորի տարածքի վրա գտնվող ապստանբների ճամբարների հրաձգությունից հետո։ Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս Պրեսս»-ը։

«Մենք որոշել ենք լիովին վերականգնել մեր հարաբերությունները։ Ես ուրախ եմ մեր ժողովուրդների համար այդքան կարևոր քայլից»-հաղորդում է գործակալությունը Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսի խոսքերը, որոնք հնչել են Գայանայի հարավամերիկյան ժողովուրդների խորհրդի մեկօրյա գագաթնաժողովում ունեցած ելույթում։

«Մենք սկսել ենք շարժվել ճիշտ ուղղությամբ» -ասել է իր հերթին Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան։

Նախատեսվում է, որ Էկվադորի և Կոլումբիայի դեսպանները իրենց պաշտոնները նորից կզբաղեցնեն Սուրբ Ծննդյան տոներից առաջ։

Այս խորագրի վերջին նյութերը