Մեկնաբանություն

04.10.2014 12:00


Լիսկայի փաստաբանը

Լիսկայի փաստաբանը

Իշխանությունները որոշել են ոչ թե օգտագործել, այլ դաժանաբար օգտագործել իրենց հաճախորդներին, քանզի ծանր ժամանակներ են, և պետք է մարտի նետել ամբողջ պահեստազորը։

Իր հերթական ու աշխատանքային հարցազրույցը «1in.am»–ին տվեց Արամ Սարգսյանը, ում այս անգամ վերապահված էր Սյունիքի մարզպետի պաշտոնում Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն արդարացնելու պարտականությունը։ Իսկ դա նշանակում է, որ գեներալ–պատգամավոր Մանվել Գրիգորյանի համար փաստաբանություն անելուց հետո Արամին մի «կլաս» էլի են իջեցրել և ուղարկել են «շտռաֆբատ»՝ Լիսկայի համար փաստաբանություն անելու։

Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ Արամն այդ գործն անում է ոչ թե այն պատճառով, որ Լիսկան իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի սիրելի կադրերից էր, այլ այն, որ Լիսկան ու մյուս լիսկաները հանդիսանում են ՀՀԿ ներկայիս ղեկավարի միակ հենարանը (չհաշված, իհարկե, ՀՀԿ–ական ստատուսչի երիտգվարդիան, հանրահավաքներ խանգարող հարբած կնանիք, ՀՀԿ–ի տատիկն ու «սաքուլիկները»)։

Որպես «շուստրի» փաստաբան՝ Արամն, անշո՛ւշտ, անուղղակիորեն ու «թունդ» բառապաշարով է պաշտպանում Լիսկայի վերանշանակումը։

«Եթե Հովիկ Աբրահամյանը վարչապետ է նշանակվել, ապա ինչո՞ւ պետք է Սուրիկ Խաչատրյանը մարզպետ չլինի»,– առաջադրանքը կատարելու ճկուն տարբերակն է ներկայացնում «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը։

Նա նաև արդարացնում է Սյունիքում «եռյակի» հանրահավաքները խանգարողների՝ «սաքուլիկների» գործունեությունը՝ «Բա լա՞վ էր, որ էն ժամանակ ծառուկյանենք մեզ էին խանգարում» տարբերակով։ Ասել է թե՝ Արամ Սարգսյանը փաստաբանություն է անում նաև «սաքուլիկների» համար։

Ահա այսպիսին է «թունդ ընդդիմադիրների» աշխատանքային գրաֆիկն ու բնույթը։

Դաժան, շատ դաժան մարդիկ են այսօր հավաքված Բաղրամյան 26–ում։ Մինչև վերջին կաթիլը քամում են հաճախորդներին։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Որպես «թունդ ընդդիմադիր» ու «խիստ արևմտամետ» գործիչ՝ Արամ Սարգսյանը «քննադատում» է նաև Սերժ Սարգսյանին։ Պատճառն այն է, որ վերջինս դեռ չի հանձնել Ղարաբաղը եվրաասոցացման դիմաց ու չի լավացրել հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝ կրկին Ղարաբաղը հանձնելու դիմաց։

Ախր, շա՜տ «արևմտամետն» է Արամը, ու նրա ֆոնին Սերժ Սարգսյանն ազգային–ազատագրական գործիչ է դառնում։ Դրա համար էլ երկուսուկեսհոգանոց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարին մշտապես բաց են թողնում Բ26–ի ոչ պաշտոնական խոսափող հանդիսացող «1in.am»:

Այս խորագրի վերջին նյութերը