Այս իշխանությունները տեղով մեկ «մահանա» ու «պատրվակ» են
ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների կողմից դեռեւս հունիսի 3-ին իշխանություններին ներկայացված 12 կետերի վերաբերյալ Կառավարության պատասխանն արդեն հրապարակվել է:
Ծանոթանում ես ծավալուն տեքստին ու հասկանում ես, որ Կառավարությունը ու մեծ հաշվով՝ ամբողջ իշխանությունը, չորս ամիս զբաղված են եղել այս տեքստը գրելով: Ոչ ավելին:
Այսինքն, ոչ մի քայլ չի կատարվել 12 կետերն իրագործելու ուղղությամբ:
Փոխարենը՝ չորս ամիս իշխանությունները մտածել են՝ ինչ գրել, որ մի քիչ արժանահավատ լինի: Ու գրել են, որ «քառյակի» 12 կետերի մի մասը Կառավարության ծրագրից է, մի մասը հնարավոր չէ կատարել, մի մասն էլ «Եկեք քննարկենք այդ հարցերը» ոճով են:
Պարզ է, չէ՞, որ ոչ մի կետ չեն կատարել:
Ավելի ճիշտ՝ «քառյակի» 12 կետերն ապառնի ժամանակով են խոստանում կատարել:
Ինչպես վեց տարի խոստանում էին նախ կատարել «Առա՛ջ Հայաստան» ծրագիրը, հետո՝ «Հավատանք, որ փոխենք»–ը, քիչ ավելի ուշ՝ «Ապահով Հայաստան» կարգախոսը, հիմա էլ ասում են՝ «Եկեք քննարկենք այդ հարցը»:
Խոսքը, մասնավորապես, «քառյակի» ներկայացրած այն կետին է վերաբերում, որով պահանջում են անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:
Իշխանությունները սրանից կառչելով՝ փորձում են ոչիշխանական ուժերին ներքաշել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման գործընթաց: Ինչեւէ:
Բնականաբար, ոչիշխանական ուժերին Կառավարության պատասխանը չէր գոհացնելու, քանի որ, ինչպես իրավացիորեն պնդում են այդ ուժերի ներկայացուցիչները, 12 կետերը գործողությունների չեն վերածվել: Այսինքն, ոչինչ չի արվել իրենց պահանջները կյանքի կոչելու ուղղությամբ:
Խոսքը թե՛ «պարտադիր կուտակայինից» պարտադիր բաղադրիչը պահպանելու եւ թե՛ տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգի, «Շրջանառության հարկի» դրույքաչափերի, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի թանկացման հարցում միջամտության անհնարինության մասին է, ինչպես նշել է Կառավարություն իր պատասխանում:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Կառավարության պատասխանի առնչությամբ ոչիշխանական ուժերի ներկայացուցիչների արձագանքին՝ հայտարարում է. «Իրենցպետքչէբավարարվածլինել, բացարձակ, այդմարդիկիշխանությունենուզում՝առանցհիմնավորման, ուդրանքպարզապեսպատրվակներեն, մահանաներեն, որինչ-որձևովդուրսգանփողոց: Այդհարցերըքննարկվելեն, այդհարցերիշուրջխոսելենք, ուհենցտեսնումեն, որմիհարցինպետքէլուծումտրվի, սկսումենայդհարցիքննարկումներըկիսատթողնել: Այսինքն,նրանցնպատակնունշանաբանըհետևյալնէ՝ եթեմենքկողմենք, իրենքդեմեն, եթեմենքդեմենք, իրենքկողմեն: Եվդրանովառաջենշարժվում»:
Բաղդասարյանի բողոքն ու տրտունջը զարմանալի է:
Նախ՝ ինչո՞ւ չպետք է իշխանություն ուզեն ոչիշխանական ուժերը, երբ մանավանդ գործող իշխանությունն ակնհայտ է՝ արդեն վեց տարի չի կարողանում «էշը ցեխից հանել»: Այն է՝ բոլոր ասպարեզներում ձախողվել է՝ երկիրը հասցնելով վտանգավոր սահմանագծի:
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե նրանք «պատրվակներ ու մահանաներ են փնտրում», որ ինչ-որ ձեւով դուրս գան փողոց:
Դեմոկրատական, նորմալ երկրներում որտե՞ղ են իրենց բողոքն արտահայտում քաղաքացիները: Խորհրդարանում։ Բայց քանի որ մեզանում այլ տիպի հարաբերություններ են ձևավորված, և ընտրությունները կեղծվում են, ուստի այլ տարբերակ չկա, քան փողոց դուրս գալը։
Ուրեմն, Հայաստանում, որտեղ ժողովրդի 80 տոկոսն, ըստ Սերժ Սարգսյանի, դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, ինչպե՞ս կամ որտե՞ղ պետք է ցույց տա իր դժգոհությունը, եթե ոչ փողոց դուրս գալով:
Թե՞ իշխանությունների, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ այդ 80–տոկոսանոց դժգոհ զանգվածը պետք է «պախկվի» իր տանը, եւ այնտեղ արտահայտի իր դժգոհությունը:
Փաստն այն է, որ տոնավաճառների առեւտրականներն իրենց տանը բողոքելու ցանկություն չունեցան եւ դուրս են գալիս փողոց:
Մինչ առեւտրականների բողոքի ցույցերը, հանրության տարբեր շերտեր, տարբեր խնդիրների կապակցությամբ, միշտ էլ դուրս են եկել փողոց:
Հիմա եթե այս բոլոր հանրային շերտերը կամ սոցիալական խմբերը որպես իրենց ընդհանուր դժգոհության եւ բողոքի արհատայտման միջոց՝ տեսնում են «եռյակին», ի՞նչ է՝ դա նշանակում է, որ վերջինս «մահանա» կամ «պատրվա՞կ» է փնտրում:
Այնպես, ինչպես գործող իշխանությունն է վարվում ժողովրդի հետ, մի՞թե վերջինիս համար ինչ-որ «մահանա» է պետք, որ փողոց դուրս գա:
Այս իշխանությունները տեղով մեկ «մահանա» ու «պատրվակ» են
ԱԺ ոչիշխանական 4 խմբակցությունների կողմից դեռեւս հունիսի 3-ին իշխանություններին ներկայացված 12 կետերի վերաբերյալ Կառավարության պատասխանն արդեն հրապարակվել է:
Ծանոթանում ես ծավալուն տեքստին ու հասկանում ես, որ Կառավարությունը ու մեծ հաշվով՝ ամբողջ իշխանությունը, չորս ամիս զբաղված են եղել այս տեքստը գրելով: Ոչ ավելին:
Այսինքն, ոչ մի քայլ չի կատարվել 12 կետերն իրագործելու ուղղությամբ:
Փոխարենը՝ չորս ամիս իշխանությունները մտածել են՝ ինչ գրել, որ մի քիչ արժանահավատ լինի: Ու գրել են, որ «քառյակի» 12 կետերի մի մասը Կառավարության ծրագրից է, մի մասը հնարավոր չէ կատարել, մի մասն էլ «Եկեք քննարկենք այդ հարցերը» ոճով են:
Պարզ է, չէ՞, որ ոչ մի կետ չեն կատարել:
Ավելի ճիշտ՝ «քառյակի» 12 կետերն ապառնի ժամանակով են խոստանում կատարել:
Ինչպես վեց տարի խոստանում էին նախ կատարել «Առա՛ջ Հայաստան» ծրագիրը, հետո՝ «Հավատանք, որ փոխենք»–ը, քիչ ավելի ուշ՝ «Ապահով Հայաստան» կարգախոսը, հիմա էլ ասում են՝ «Եկեք քննարկենք այդ հարցը»:
Խոսքը, մասնավորապես, «քառյակի» ներկայացրած այն կետին է վերաբերում, որով պահանջում են անցնել 100 տոկոս համամասնական ընտրակարգին:
Իշխանությունները սրանից կառչելով՝ փորձում են ոչիշխանական ուժերին ներքաշել սահմանադրական փոփոխությունների բովանդակային քննարկման գործընթաց: Ինչեւէ:
Բնականաբար, ոչիշխանական ուժերին Կառավարության պատասխանը չէր գոհացնելու, քանի որ, ինչպես իրավացիորեն պնդում են այդ ուժերի ներկայացուցիչները, 12 կետերը գործողությունների չեն վերածվել: Այսինքն, ոչինչ չի արվել իրենց պահանջները կյանքի կոչելու ուղղությամբ:
Խոսքը թե՛ «պարտադիր կուտակայինից» պարտադիր բաղադրիչը պահպանելու եւ թե՛ տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգի, «Շրջանառության հարկի» դրույքաչափերի, տրանսպորտի և էլեկտրաէներգիայի թանկացման հարցում միջամտության անհնարինության մասին է, ինչպես նշել է Կառավարություն իր պատասխանում:
Իսկ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադառնալով Կառավարության պատասխանի առնչությամբ ոչիշխանական ուժերի ներկայացուցիչների արձագանքին՝ հայտարարում է. «Իրենց պետք չէ բավարարված լինել, բացարձակ, այդ մարդիկ իշխանություն են ուզում՝ առանց հիմնավորման, ու դրանք պարզապես պատրվակներ են, մահանաներ են, որ ինչ-որ ձևով դուրս գան փողոց: Այդ հարցերը քննարկվել են, այդ հարցերի շուրջ խոսել ենք, ու հենց տեսնում են, որ մի հարցին պետք է լուծում տրվի, սկսում են այդ հարցի քննարկումները կիսատ թողնել: Այսինքն, նրանց նպատակն ու նշանաբանը հետևյալն է՝ եթե մենք կողմ ենք, իրենք դեմ են, եթե մենք դեմ ենք, իրենք կողմ են: Եվ դրանով առաջ են շարժվում»:
Բաղդասարյանի բողոքն ու տրտունջը զարմանալի է:
Նախ՝ ինչո՞ւ չպետք է իշխանություն ուզեն ոչիշխանական ուժերը, երբ մանավանդ գործող իշխանությունն ակնհայտ է՝ արդեն վեց տարի չի կարողանում «էշը ցեխից հանել»: Այն է՝ բոլոր ասպարեզներում ձախողվել է՝ երկիրը հասցնելով վտանգավոր սահմանագծի:
Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում, թե նրանք «պատրվակներ ու մահանաներ են փնտրում», որ ինչ-որ ձեւով դուրս գան փողոց:
Դեմոկրատական, նորմալ երկրներում որտե՞ղ են իրենց բողոքն արտահայտում քաղաքացիները: Խորհրդարանում։ Բայց քանի որ մեզանում այլ տիպի հարաբերություններ են ձևավորված, և ընտրությունները կեղծվում են, ուստի այլ տարբերակ չկա, քան փողոց դուրս գալը։
Ուրեմն, Հայաստանում, որտեղ ժողովրդի 80 տոկոսն, ըստ Սերժ Սարգսյանի, դժգոհ է իշխանությունների վարած քաղաքականությունից, ինչպե՞ս կամ որտե՞ղ պետք է ցույց տա իր դժգոհությունը, եթե ոչ փողոց դուրս գալով:
Թե՞ իշխանությունների, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանի պատկերացումներով՝ այդ 80–տոկոսանոց դժգոհ զանգվածը պետք է «պախկվի» իր տանը, եւ այնտեղ արտահայտի իր դժգոհությունը:
Փաստն այն է, որ տոնավաճառների առեւտրականներն իրենց տանը բողոքելու ցանկություն չունեցան եւ դուրս են գալիս փողոց:
Մինչ առեւտրականների բողոքի ցույցերը, հանրության տարբեր շերտեր, տարբեր խնդիրների կապակցությամբ, միշտ էլ դուրս են եկել փողոց:
Հիմա եթե այս բոլոր հանրային շերտերը կամ սոցիալական խմբերը որպես իրենց ընդհանուր դժգոհության եւ բողոքի արհատայտման միջոց՝ տեսնում են «եռյակին», ի՞նչ է՝ դա նշանակում է, որ վերջինս «մահանա» կամ «պատրվա՞կ» է փնտրում:
Այնպես, ինչպես գործող իշխանությունն է վարվում ժողովրդի հետ, մի՞թե վերջինիս համար ինչ-որ «մահանա» է պետք, որ փողոց դուրս գա:
Կիմա Եղիազարյան