Ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ։ Այս աքսիոմից դուրս խաղալը երբեք ու ոչ մեկի լավ բանի չի բերել։
Հայաստանի ներկայիս իշխանության գործունեությունը մեկնարկեց ողբերգությամբ։ Երկրորդ «Մարտի 1» ոչ թե ոչ ոք չի ուզում, այլ այն ուղղակի պետք է բացառվի մեկընդմիշտ։ Բայց դրանից բացարձակապես չի փոխվում գործող իշխանության հեռանալու ձևը։ Անփառունակ։
Անցած 6 տարիներն անընդհատ հարվածներ էին հասցվում Հայաստան պետությանը։ Ժամանակին հեռանալն առաջին հերթին ադեկվատության նշան է։ Առավել ևս՝ քաղաքականության մեջ։ Բայց Հայաստանի ձախողված իշխանությունը դա էլ չունի։ Այն ոչ միայն ունակ չեղավ ինքն իր հետ անկեղծ լինելու ու խոստովանելու, որ թմբկահարվող ձեռքբերումները բիոզուգարաններն ու համատարած «ատկատներն» են, այլև համառորեն չի կարողանում ընդունել մի պարզ ճշմարտություն՝ ամեն ինչ ավարտվում է։
Հարցը ոչ թե ժամանակին հեռանալն է, այլ ժամկետի ավարտը։ Փորձ է արվում արհեստական ու խիստ վտանգավոր ճանապարհով երկարացնել իշխանությանը մնալու ժամկետը՝ սահմանադրական փոփոխություններով։ Դա նույնն է, ինչ 90 տարեկան պառավը մասնակցի գեղեցկության մրցույթին։ Մեղմ ասած՝ չի նայվի։
Այնպես որ, սահմանադրական փոփոխություններին՝ վերարտադրմանը, դեմ հանդես եկող քաղաքական ուժերից ու հասարակության առնվազն 80%-ից գործող իշխանությունը պետք է շնորհակալ լինի։ Դա միակ ճիշտ տարբերակն է՝ հանգիստ ու անցնցում գնալու թոշակի։ Թեկուզ չվաստակած, բայց՝ ժամանակին։
90 տարեկան պառավը՝ գեղեցկության մրցույթին

Վախթանգ Մարգարյան