«Եռյակի» մարզային հանրահավաքների շարքը ոչ միայն ժողովրդի տրամադրությունների շոշափմանը, մարդկանց ոտքի հանելուն և խնդիրներին տեղում ծանոթանալուն է օգնում, այլ նաև բացահայտում է իշխանական էլեկտորատի դեմքը։
Դեմքն այդ շատ ծանոթ է։ Որպես հավաքական կերպար՝ այն հանդիսանում է Երևանի կենտրոնում իշխանությունների համար «դոշ տվող» ՀՀԿ տատիկի և «սաքուլիկների»«միքսված» տարբերակը։ Ուրիշ հենարան «Վերջի բոլշևիկը» չունի, եթե հենարանը գնահատենք զուտ էլեկտորալ տեսակյունից։
Երբ ՀՀԿ ղեկավարը խոսում էր այն մասին, որ հանրության 80 տոկոսը դեմ է իրենց կողմից վարվող քաղաքականությանը, շատերը դա չափազանցված գնահատական համարեցին։ Չափազանցված այն առումով, որ այդ քաղաքականությանը դեմ է ոչ թե 80 տոկոսը, այլ շատ ավելին։ Սարգսյանն, ըստ այդմ, ուռճացրել էր իշխանական էլեկտորատի իրական տոկոսային չափը։
ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի և «Ժառանգության» համատեղ մարզային հանրահավաքները խանգարող ճղճղան կնանիք ու հաբռգած «սաքուլիկները» հաստատում են այն տեսակետը, որ իշխանություններն անգամ 20–տոկոսանոց հանրային աջակցության բազա չունեն։
Ընդ որում, ՀՀԿ տատիկներին ու «սաքուլիկներին» էլ մեծ վերապահումով կարելի է իշխանությունների հանրային հենարան համարել, քանզի առաջին իսկ վտանգը զգալուն պես՝ դրանք «կքցեն» իշխանություններին շատ ավելի մեծ արագությամբ, քան հանրության ճնշող մեծամասնությունը կհասցնի վերջնականապես լուծել իշխանավորների հարցերը։
Իշխանական էլեկտորատի դեմքը
«Եռյակի» մարզային հանրահավաքների շարքը ոչ միայն ժողովրդի տրամադրությունների շոշափմանը, մարդկանց ոտքի հանելուն և խնդիրներին տեղում ծանոթանալուն է օգնում, այլ նաև բացահայտում է իշխանական էլեկտորատի դեմքը։
Դեմքն այդ շատ ծանոթ է։ Որպես հավաքական կերպար՝ այն հանդիսանում է Երևանի կենտրոնում իշխանությունների համար «դոշ տվող» ՀՀԿ տատիկի և «սաքուլիկների» «միքսված» տարբերակը։ Ուրիշ հենարան «Վերջի բոլշևիկը» չունի, եթե հենարանը գնահատենք զուտ էլեկտորալ տեսակյունից։

Սևակ Մինասյան