Այսօր քիչ չեն մարդիկ, ովքեր «սրբագրում» են սեփական կենսագրությունը։ Ցավոք, տեսակն այս ամենուր է, նաև՝ իշխանության մեջ։
Հատկապես սրտաճմլիկ «կենսագրական» պատմություններ են ներկայացվում՝ կապված արցախյան պատերազմի հետ։ Հանկարծ պարզվում է՝ անմիջական ռազմական գործողություններից կիլոմետրերով հեռու եղած մարդիկ «փոխել են պատերազմի ընթացքը»՝ «լրջագույն ավանդ ունենալով հաղթանակի կերտման գործում»։
Ինչ ուզում եք՝ ասեք, տխուր է։ Փոքրոգի մարդկանց, թեկուզև՝ իշխանական բարձունքների հասած, բարդույթ։ «Կարող ա՝ գիտես՝ սաղ կյանքս տաքսու շոֆեր եմ եղել»–ին համարժեք մի բան...
Միևնույն է, ձեզ ճանաչում են։ Ձեր ապրածի ու արածի վկաներն ինչքան ուզեք՝ կան։ Հիմա որ կենսագրություններդ փոխում եք, իրականում հո չդարձա՞ք ձեր երազած հերոսը։ Հակառակը՝ ավելի վատը դառաք։
Նույնը սահմանադրական փոփոխություններն են։ Լրամշակված կենսագրությունն ու իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն այսօր նույն բանն են։ Դրանից պաշտոնապես 1 մլն աղքատ բնակչության օրը չի լավանալու. ճիշտ հակառակը...
Այնպես որ, փոփոխություններ լրիվ այլ ոլորտում և այլ ձևերով են պետք։
Կենսագրությունների «փոփոխություններ»

Վախթանգ Մարգարյան