Լրահոս

07.10.2014 11:32


Կանադայի կառավարությունը ռազմական ստորաբաժանում է ուղղել Մերձավոր Արևելք

Կանադայի կառավարությունը ռազմական ստորաբաժանում է ուղղել Մերձավոր Արևելք

Կանադայի կառավարությունը ռազմական ստորաբաժանում է ուղղել Մերձավոր Արևելք, որը միջազգային կոալիցիայի կազմում կմասնակցի «Իսլամական պետության» դեմ պայքարին Իրաքում և Սիրիայում։ Այս մասին հաղորդել է «CTV» հեռուստաընկերությունը։
Զինվորականների տեղակայման վայրը և այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Այդպիսով կանադական զինծառայողները հայտնվել են Մերձավոր Արևելքում դեռևս ազգային խորհրդարանի՝ այդ տարածաշրջան զորքեր ուղարկելու հարցով պաշտոնական քվեարկությունից առաջ։

Երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի պահպանողական կառավարությունը մտադիր է ԻՊ դեմ պայքարի համար 6 «F-18» կործանիչ, երկու հետախույզ և մեկ լիցքավորող ինքնաթիռ տրամադրել, ինչպես նաև 600 զինծառայող։ Ցամաքային գործողության մասին խոսք չի գնում։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը