Մեկնաբանություն

07.10.2014 14:00


Ուղիղ խոսքն ու էշը, շունը և տերը

Ուղիղ խոսքն ու էշը, շունը և տերը

Իշխանամետ լրատվամիջոցները ԲՀԿ–ին մեղադրում են այն բանի համար, որ այդ կառույցն ուղիղ ձևով չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ ԲՀԿ–ից հասկացնում են, որ ուղիղ խոսքն էշին են ասում։

Հիմա ԲՀԿ–ն ուղիղ տեքստով է խոսում իշխանափոխության մասին։ Բայց էշերը չեն հանգստանում ու չեն հասկանում (կամ էլ իրեց էշի տեղ են դնում)։ Սրանք պահանջում են, որ ԲՀԿ–ն «եռյակի» ձևաչափով հայտարարի, որ քառատելու է Սերժ Սարգսյանին, կուլակաթափ է անելու նրան ու գնդակահարելու է Սերժի շրջապատին։

Փաստորեն, շատ մազալու բան է ստացվում։ «Եռյակը» խոսում է անարյուն ու անցնցում փոփոխություններից, իսկ ահա սերժամետ քարոզչամեքենան պահանջում է ավելի արմատական քայլեր ու «եռյակին» մեղադրում բարության համար։

Պատկերացնել կարելի է, թե ինչպիսի մթնոլորտ ու հարաբերություններ են տիրում իշխանական բուրգի ներսում, երբ շունը տիրոջը չի ճանաչում, և երբ տերը շանը պատվիրում է հաչել տիրոջ դեմ, որպեսզի կողքից չկարողանան բացահայտել շան և տիրոջ կապը և այլն, և այլն, և այլն։

Դե, իսկ էշերին հիմա չի փրկի անգամ ուղիղ խոսքը, քանզի նրանք պետք է իրենց գործը կատարեն և օգուտ տան այնտեղ, որտեղ արածում են։ Իսկ արածում են դրանք Բ26–ի մոտակայքում։ Ու էշերն, ի դեպ, մեղավոր չեն, որ պատվիրատուն տարօրինակ պատվեր է իջեցրել՝ զռռալ տիրոջ ընդդիմախոսների դեմ ու, միևնույն ժամանակ, հաչալ տիրոջ դեմ։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը