Սա մեկ բան հայտարարողի, իրականում՝ լրիվ հակառակն անողի մասին դասականի մեջբերում չէ։ Տողերն այս նախորդ տարվա փետրվարին նախընտրական իր ելույթում կարդում էր Սերժ Սարգսյանը։ Այդպիսով նա կոչ էր անում չվստահել երկիրը մարդկանց (մարդու), ովքեր առավոտյան մի բան են հայտարարում, իսկ գիշերը՝ լրիվ հակառակ որոշումն ընդունում։
Միանգամայն իրավացի է Սերժ Սարգսյանը։ Նման մարդու ոչ թե երկրի ղեկավարի պաշտոնը, այլ ընդհանրապես չի կարելի վստահել։
ՀՀԿ առաջնորդը 6 տարվա ընթացքում այնքան բան է հայտարարել ու լրիվ հակառակն արել, ընդ որում՝ միանձնյա գիշերային որոշումների տեսքով, որ կարելի է մի ամբողջ գիրք գրել ««այո»-ն «ոչ» դարձրած» քաղաքական կուրսի մասին։
Ասում էր, թե Թուրքիա կմեկնի միայն բաց սահմանի դեպքում, կամ, համենայնդեպս, երբ լինենք բացման նախաշեմին։ Մեկնեց Թուրքիա, ընկավ իր իսկ նախաձենած թուրքական ծուղակն ու հիմա «գրողի ծոցն» է ուզում ուղարկել հայ–թուրքական արձանագրությունները։ Իհարկե, խոսքերի մակարդակով, քանզի արձանագրություններն ինչպես ԱԺ–ում էին, այնպես էլ մնացել են, պաշտոնական Երևանի ստորագրություններն ինչպես կային այդ արձանագրությունների տակ, այնպես էլ մնացել են։
Տարիներ շարունակ հայտարարում էր, թե Հայաստանը վստահ քայլերով գնում է դեպի Եվրոպա (ասոցացման համաձայնագիր), բայց մեկ օրվա մեջ երկիրը տարավ լրիվ հակառակ՝ Մաքսային միության տիրույթ։ Հերիք չի՝ տարավ, մի հատ էլ մուննաթ եկավ, թե մեկ գիշերվա մեջ ո՞նց էի բոլորիդ տեղյակ պահելու։
Նախընտրական իր ելույթներում պարբերաբար վստահեցնում էր, թե Հայաստանի քաղաքացին մի քանի անգամ ավելի լավ է ապրելու... Ավելի լավ էր՝ չասեր։
Այսօր պաշտոնապես երկրի բնակչության 30 տոկոսից ավելին՝ մոտ 1 մլն մարդ, աղքատ է, 6 տարվա ընթացքում 200-300 հազար մարդ արտագաղթել է, օրվա հացի, կացարանի, հազար ու մի այլ խնդիր ունեցող քաղաքացիներ ու քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի գործողություններով հավաքվում ու հավաքվում են նախագահականի, խորհրդարանի և Կառավարության շենքերի դիմաց...
Հայտարարեց, թե գազն ու լույսը չեն թանկանալու, բայց մի քանի ամիս հետո էլեկտրաէներգիան էլ թանկացավ, գազն էլ, հետո նորից՝ էլեկտրաէներգիան։ Բացի այդ, 300 միլիոն դոլար գաղտնի պարտք կուտակվեց, և Հայաստանը զրկվեց «Հայռուսգազարդի» իր բաժնեմասից։
Հայտարարում էր, թե արտոնյալներ չեն լինելու, ու մեկ էլ հանկարծ պարզվում է, որ փոքր Հայաստանում շաքարը մեկ մարդ չէ, բա քանի՞սը բերեն...
Հիշո՞ւմ եք՝ Արցախի մասով ինչեր էր ասում...
Հայտարարեց, թե «Գլխից պետք է բռնել» ու ... ամեն կերպ պաշտպանեց իր ու իր շրջապատի «օֆշորային» իրավունքը։
Մի խոսքով, միանգամայն իրավացի է Սերժ Սարգսյանը. չպետք է վստահել նրան, ով «արթնանում է «այո» ասելով, ճաշում է «այո»-ն «ոչ» դարձրած ու անկողին մտնում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե որն է ճիշտը»:
Միանգամայն իրավացի է Սերժ Սարգսյանը
«...պետության ղեկը տալ նրանց, ովքեր առավոտյան արթնանում են «այո» ասելով, ճաշում են «այո»-ն «ոչ» դարձրած ու անկողին մտնում՝ այդպես էլ չպատկերացնելով, թե որն է ճիշտը»:

Վախթանգ Մարգարյան