ԵԽԽՎ–ում հայկական դիվանագիտությունը խայտառակ պարտություն է կրել։
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում ևԱդրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, որից հետո կընդունվի բանաձև։ Զեկուցող է նշանակվել ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող պատգամավոր։
Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այս ամենի դեմն առնելու և դիվանագիտական ջանքեր ներդնելու փոխարեն անիմաստ գոռգոռացել է ԵԽԽՎ–ի ամբիոնից ու փորձել լաչառության միջոցով կանխել հակահայկական գործընթացը, սակայն ապարդյուն։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ երբեք չի եղել, որ ԼՂՀ–ն համարվի օկուպացված տարածք։ Ազատագրված տարածքները միջազգային հանրությունը համարել է որպես օկուպացված, բայց նախկին ԼՂԻՄ տարածքի վերաբերյալ նման մոտեցում երբեք չի եղել։ ԵԽԽՎ–ում արդեն ԼՂՀ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանից օկուպացված տարածք։ Իսկ դա վատ է, շատ վատ։
Այո՛, ԵԽԽՎ–ն նման ֆունկցիա չուներ և իրավունք չուներ թռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխից ու նման անհեթեթ որոշում կայացներ, բայց եղածը եղած է, ու դա յուրօրինակ ինդիկատոր է։ Մեր պարտությունների հերթական ինդիկատորը։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ–ն ու նախագահական նստավայրը ծպտուն չեն հանում այդ որոշման կապակցությամբ, այլ միայն բաց են թողել իրենց սազանդարներին, որոնք կոչ են անում սառեցնել հարաբերությունները ԵԽԽՎ–ի հետ, այսինքն՝ լրիվ մեկուսանալ աշխարհից ու մնալ Կրեմլի նկուղում։ Ինչևէ։
Հիմա շատերն են քննադատում Նաղդալյանին այն բանի համար, որ նրա դիվանագիտական դիլետանտիզմի պատճառով հայկական կողմը պատմության մեջ առաջին անգամ այսպիսի փաստաթղթային հարված ստացավ։
Իհարկե, ճիշտ են անում, որ քննադատում են Հերմինեին, քանզի նա իշխանական միջանցքներում հաջող գործ «կպցնող» «ծյոծյա» է, այլ ոչ թե արտաքին քաղաքականության գիտակ, ու չպետք է զբաղվի մի բանով, ինչից չի հասկանում։ Սխալ է, սակայն, նրան ԵԽԽՎ–ում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը համարելը։
Հակահայկական զեկույցի պատրաստման գործընթացի մեկնարկը պաշտոնական Երևանի «նախաձեռնողականության» հերթական արդյունքներից է։ Գլխավոր պատասխանատուին և մեղավորին, հետևաբար, պետք է փնտրել Բաղրամյան 26–ում։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունից այլ բան հնարավոր չէր սպասել («Նախագա՛հ ջան, մի՛ զիջիր ... մեր աթոռն ուրիշներին»)։ Ու այս պարտությունները շարունակական են լինելու, քանի դեռ մեր երկրում իշխանափոխություն չի եղել, և քանի դեռ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում արմատական փոփոխություններ չեն եղել։
Իշխանափոխությունը վաղուց դարձել է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման։ ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը հերթական փաստարկն է այդ թեզի օգտին։
Ի պաշտպանություն Հերմինե Նաղդալյանի
ԵԽԽՎ–ում հայկական դիվանագիտությունը խայտառակ պարտություն է կրել։
Ինչպես հայտնի է, ԵԽԽՎ-ն որոշել է պատրաստել զեկույց՝ «Բռնության սրացումը ԼՂՀ-ում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» անվանումով, որից հետո կընդունվի բանաձև։ Զեկուցող է նշանակվել ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող պատգամավոր։
Հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն այս ամենի դեմն առնելու և դիվանագիտական ջանքեր ներդնելու փոխարեն անիմաստ գոռգոռացել է ԵԽԽՎ–ի ամբիոնից ու փորձել լաչառության միջոցով կանխել հակահայկական գործընթացը, սակայն ապարդյուն։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ երբեք չի եղել, որ ԼՂՀ–ն համարվի օկուպացված տարածք։ Ազատագրված տարածքները միջազգային հանրությունը համարել է որպես օկուպացված, բայց նախկին ԼՂԻՄ տարածքի վերաբերյալ նման մոտեցում երբեք չի եղել։ ԵԽԽՎ–ում արդեն ԼՂՀ–ն ճանաչվել է որպես Ադրբեջանից օկուպացված տարածք։ Իսկ դա վատ է, շատ վատ։
Այո՛, ԵԽԽՎ–ն նման ֆունկցիա չուներ և իրավունք չուներ թռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխից ու նման անհեթեթ որոշում կայացներ, բայց եղածը եղած է, ու դա յուրօրինակ ինդիկատոր է։ Մեր պարտությունների հերթական ինդիկատորը։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ–ն ու նախագահական նստավայրը ծպտուն չեն հանում այդ որոշման կապակցությամբ, այլ միայն բաց են թողել իրենց սազանդարներին, որոնք կոչ են անում սառեցնել հարաբերությունները ԵԽԽՎ–ի հետ, այսինքն՝ լրիվ մեկուսանալ աշխարհից ու մնալ Կրեմլի նկուղում։ Ինչևէ։
Հիմա շատերն են քննադատում Նաղդալյանին այն բանի համար, որ նրա դիվանագիտական դիլետանտիզմի պատճառով հայկական կողմը պատմության մեջ առաջին անգամ այսպիսի փաստաթղթային հարված ստացավ։
Իհարկե, ճիշտ են անում, որ քննադատում են Հերմինեին, քանզի նա իշխանական միջանցքներում հաջող գործ «կպցնող» «ծյոծյա» է, այլ ոչ թե արտաքին քաղաքականության գիտակ, ու չպետք է զբաղվի մի բանով, ինչից չի հասկանում։ Սխալ է, սակայն, նրան ԵԽԽՎ–ում տեղի ունեցածի գլխավոր պատասխանատուն ու մեղավորը համարելը։
Հակահայկական զեկույցի պատրաստման գործընթացի մեկնարկը պաշտոնական Երևանի «նախաձեռնողականության» հերթական արդյունքներից է։ Գլխավոր պատասխանատուին և մեղավորին, հետևաբար, պետք է փնտրել Բաղրամյան 26–ում։
«Ֆուտբոլային» դիվանագիտությունից այլ բան հնարավոր չէր սպասել («Նախագա՛հ ջան, մի՛ զիջիր ... մեր աթոռն ուրիշներին»)։ Ու այս պարտությունները շարունակական են լինելու, քանի դեռ մեր երկրում իշխանափոխություն չի եղել, և քանի դեռ ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում արմատական փոփոխություններ չեն եղել։
Իշխանափոխությունը վաղուց դարձել է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման։ ԵԽԽՎ–ում տեղի ունեցածը հերթական փաստարկն է այդ թեզի օգտին։
Կարեն Հակոբջանյան