Հայաստանում սկսված բուրժուադեմոկրատական հեղափոխությունը մտնում է վճռորոշ փուլ:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը վերջնական պարզորոշություն է մտցնելու այդ գործընթացում:
Հետխորհրդային տարածքում առաջին անգամ հանրային լայն շերտերի և կապիտալն իր ձեռքում կուտակած բիզնես–խավի շահերը համընկել են (ճիշտ է՝ Վրաստանում է եղել նման բան, սակայն մեզ մոտ շատ ավելի «հողին» կպած խոշոր կապիտալն է քաղաքական ու հասարակական կյանքը փոխելու հայտ ներկայացրել):
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը կազմակերպվելու է երեք քաղաքական ուժերի կողմից՝ ԲՀԿ-ի, Ժառանգության և ՀԱԿ-ի:
ԲՀԿ-ն ներկայացնում է հիմնական խոշոր կապիտալի և փոքր ու միջին բիզնեսի, իսկ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը՝ հանրության այլ շերտերի՝ քաղաքացիական հասարակության շահերը: Սա ակնհայտորեն խոսում է շահերի համընկման մասին:
Շահերի համընկումն ունի մի քանի պատճառ: Ամենագլխավորները հետևյալն են. .Սերժ Սարգսյանի քաղաքականությունը վտանգում է խոշոր կապիտալը, վատթարացնում է բիզնես–միջավայրը, հարվածում է Հայաստանի տնտեսությանը և վտանգ է ներկայացնում փոքր ու միջին բուրժուազիայի համար,
.ՀՀԿ-ի երկարատև մենաշնորհը հանրության լայն շերտերին զրկել է բարեկեցիկ ապրելու հնարավորությունից ու հույսից:
Քաղաքական ուժերի մակարդակում շահերի համընկման արդյունքում ոչ իշխանական ուժերի միջև համագործակցություն է սկսվել: Սակայն քաղաքական ուժերը միայնակ չեն կարող որևէ փոփոխության հասնել, եթե չունենան հանրային աջակցություն: Իսկ հանրությունն էլ, իր հերթին, առանց քաղաքական ուժերի չի կարող փոփոխություններ ակնկալել: Այդպիսով առաջանում է ժողովրդավարացման պահանջ:
Քաղաքական ուժերը հայցում են հանրության օգնությունը, իսկ հանրությունը պահանջ է դնում լուծելու իր խնդիրները:
Շահերի համընկնման արդյունքում ձևավորվել է 12 կետանոց պահանջների ցանկը։ Տեղի ունեցան հանրահավաքները մարզերում, որի վերջնական ակորդը լինելու է Երևանում հոկտեմբերի 10-ին: Ու դրանից հետո քաղաքական պայքարի նոր փուլի սկիզբ է դրվելու։
Փաստացի, մի իրավիճակ է ստեղծվել, երբ խոշոր բուրժուազիան, ինչպես նաև հանրության տարբեր շերտերը ներկայացնող ուժերը համախմբվել են և հանրության աջակցությամբ ցանկանում են կատարել փոփոխություններ, որոնք պետք է բխեն և՛ իրենց, և՛ հանրության շահերից: Սա ժողովրդավարացման դասական տարբերակ է:
Մեծ Բրիտանիայում էլ ժամանակին կապիտալն իր ձեռքում կուտակած խավը, կանգնելով պառլամենտի կողքին, հզորացրեց այդ ինստիտուտը, մրցակից դարձրեց թագավորի ինստիտուտին, իսկ պառլամենտը ժամանակի ընթացքում ընդլայնեց հանրության աջակցությունը և դարձավ կարևոր ինստիտուտ ժողովրդավարացման համար:
Սերժ Սարգսյանը պետք է գիտակցի, որ այս գործընթացը դժվար կլինի կասեցնել. հակառակ բևեռում ձևավորված շահերի համընկումը նա չի կարող վերացնել: Այդ իսկ պատճառով, նա երկու ընտրություն ունի՝ կամ հանգիստ հեռանալ որոշակի երաշխիքների պայմաններում, կամ փորձել մնալ՝ ուժ կիրառելով: Երկրորդ տարբերակը վերջերս փորձել են Հոսնի Մուբարաքը, Մուամար Քադաֆին, Յանուկովիչը. արդյունքներն աղետալի էին թե՛ իրենց համար, և թե՛ երկրի համար:
Այսօր երկու գործոնների՝ հանրության և քաղաքական ուժերի, շահերը հնարավորինս մոտ են իրար:
Սա բուժուադեմոկրատական հեղափոխության և ժողովրդավարացման ճանապարհ է բացում: Ոչ իշխանական ուժերի և հանրության խելամիտ վարքագծի դեպքում կարելի է դուրս բերել Հայաստանը ստեղծված ծանր վիճակից, ինչպես նաև հնարավորություն ստեղծել ժողովրդավարական ինստիտուտների ձևավորման համար:
Բուրժուադեմոկրատական հեղափոխության վճռորոշ փուլը

Արմեն Գրիգորյան