Վահան Բաբայան. «Այսօրվանից դրվում է Հայաստանում քաղաքական փոփոխությունների սկիզբը»
Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հետ
–Երեկ երեկոյան ոստիկանությունը չթույլատրեց հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ՝ Ազատության հրապարակում բեմ տեղադրել՝ պատճառաբանելով, թե հանրահավաքի իրազեկման մեջ նշված չի եղել բեմի մասին։ Իշխանության նման քայլն ինչի՞ մասին է վկայում։
–Դա արհեստական խոչընդոտ ստեղծելու քայլ էր, որը ցույց տվեց, որ իրենք մտավախություններ ունեն։ Մենք բազմաթիվ անգամներ իրականացրել ենք նման հանրահավաքներ, և բեմի առկայությունը իրազեկման մեջ չենք նշել։ Այդպես է եղել նաև այն 8 քաղաքաներում, որտեղ մենք անցկացրեցինք մարզային հանրահավաքները, իսկ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործում է նույն օրենքը։ Նման քայլով տեխնիկապես կդժվարանա նման քանակությամբ մարդկանց համար աուդիո և վիդեո սարքավորումների ապահովումը, բայց, համենայնդեպս, լուրջ չեմ վերաբերվում այս քայլին։ Նման արգելքներ ստեղծողները փոքրոգի մարդի են։
–Կարծում եք, որ ոստիկաններնն ինքնագործունեությա՞մբ են զբաղվել, թե՞ վերևից իջեցված հրահանգ էր։
–Երեկ զրուցել եմ ոստիկանների հետ, նրանք ասում էին, որ վերադասի հրամանն են կատարում։ Իսկ թե կոնկրետ որտեղից է այդ հրամանը եկել, չեմ կարող ասել։
–Այսօրվա համապետական հանրահավաքից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ինչի՞ սկիզբ է դրվում այսօրվանից։
–Այսօրվանից դրվում է Հայաստանում քաղաքական փոփոխությունների սկիզբը, այն փոփոխությունների, որոնք կբերեն իշխանափոխության։ Հենց այսօրվանից կարելի է մեխանիզմը միացված համարել. այն այլևս հետդարձի ճանապարհ չունի։ Այսօրվա մարդաշատ և շատ հզոր հանրահավաքը կլինի ամենավառ ապացույցը, որ եկել է երկրում իշխանությունը փոխելու ժամանակը, որովհետև քաղաքացիներն այլևս չեն կարողանում նման կերպ ապրել։ Սա, իհարկե, շարունակական գործընթաց է, բայց չեմ կարծում, որ դա շատ երկար է տևելու, և վստահ եմ, որ մենք հաղթելու ենք։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը