Մեկնաբանություն

10.10.2014 11:30


Զախեր-Մազոխն ու Մարկիզ դե Սադն այսօրվա հանրահավաքին չեն մասնակցելու

Զախեր-Մազոխն ու Մարկիզ դե Սադն այսօրվա հանրահավաքին չեն մասնակցելու

Նրանք, ովքեր ժպիտները դեմքներին հայտարարում են, թե Հայաստանում ոչինչ չպետք է փոխվի, ավելին՝ դեռ մի բան էլ երկրի վիճակը պետք է վատանա (սահմանադրական փոփոխություններ)՝ առնվազն սադիստ են։

Նրանք, ովքեր ցավը դեմքներին անընդհատ նվնվում են և դժգոհում, բայց պարտաճանաչ ձևով ձայնակցում են իշխանական քարոզչամեքենային ու ասում են, թե այսօրվա հանրահավաքը ոչինչ էլ չի տա, միևնույն է՝ ոչինչ էլ չի փոխվի, և պետք չէ մասնակցել հանրահավաքին, առնվազն մազոխիստ են։

Փառք Աստծո, երկու տեսակն էլ շատ փոքր շրջանակ է։

Հայաստանի բնակչության առնվազն 80%–ը (Սերժ Սարգսյանի պնդմամբ) պահանջում է իրական փոփոխություն և դեմ է վարվող քաղաքականությանը։ Այդ պահանջի նյութականացման առաջին ակորդը հնչելու է այսօր Ազատության հրապարակում։ Եվ դա հրաշալի է։ Երկար սպասված գործընթաց, որն իրականում կարող է սկիզբ դնել գաղջից խեղդվող Հայաստանում թարմ օդի հաստատման։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Մեր ակտիվությամբ ու մասնակցությամբ են պայմանավորված լինելու հետագա զարգացումները։

Իսկ «սադո-մազոյի» սիրահարները թող շարունակեն իրենց սիրախաղը։ Իրական փոփոխությունները նրանց համար չեն։

Եվ ընդհանրապես, պետք է գա այն ժամանակը, երբ այդ տեսակներն ընդհանրապես տեղ չունենան քաղաքական ու տեղեկատվական դաշտում։

Այնպես որ, ընդառաջ դեպի այդքան սպասված փոփոխությունների մեկնակետ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը