Այսօր տեղի է ունենալու երկու հանրահավաք՝ իսկական ու վիրտուալ։ Մեկը տեղի է ունենալու Ազատության հրապարակում ժամը 18:00–ին։ Մյուսը սկսվել է օրեր առաջ համացանցային տիրույթում, առավելապես՝ «Ֆեյսբուքում»։
Առաջինը հրավիրել է «եռյակը»՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու «Ժառանգությունը»։ Մասնակցելու են հազարավոր քաղաքացիներ Երևանից ու մարզերից։
Երկրորդ «հանրահավաքի» կազմակերպիչն ու պատվիրատուն իշխանություններն են։ Այդ միջոցառմանը մասնակցում են մոտ երեք տասնյակ «ընդդիմադիր», հաստիքային «ֆեյքեր» և «ակԾիվիստներ»։
«Եռյակի» հանրահավաքի բուն և հիմնական նպատակն իշխանափոխությունն է և որպես առաջին քայլ՝ սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը։
«Պետպատվերով» տեղի ունեցող մյուս «հանրահավաքի» նպատակը Սերժ Սարգսյանին ամեն կերպ պաշտպանելն է՝ անշուշտ, «թունդ ընդդիմադիր» բառապաշարով, այն է՝ ժողգործիքի կարգավիճակով։ Այլ կերպ ասած՝ «հանրահավաքի» մասնակիցների վրա դրված է շան պես հաչացողի դերակատարում։
Դատելով ամենից՝ Բաղրամյան 26–ի նախաձեռնած «հանրահավաքի» կարգախոսն է՝ «Ես չեմ գնալու հոկտեմբերի 10–ի հանրահավաքին»։ Եվ ահա, ամեն մի դհոլ ներկայացնում է բոլոր այն պատճառներն ու դրդապատճառները, թե ինչու չպետք է գնալ հանրահավաքին։ Առաջին հայացքից դրանք անքննարկելի, անբեկանելի, աներկբա և անթերի պատճառներ ու դրդապատճառներ են, փաստարկներ ու հակափաստարկներ, սակայն՝ միայն առաջին հայացքից։
Ամեն մի «հանրահավաքիստ» իր ձևով է Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին չմասնակցելու քարոզ անում, սակայն բոլորի մոտ, ձևական տարբերություններով հանդերձ, կա մեկ ընդհանուր բան՝ նրանք պայքարում են Սերժ Սարգսյանին նախագահի աթոռին պահելու համար (շատ մազալու բան է ստացվում՝ հանրահավաք հանրահավաքի անցկացման դեմ. այդպես վերջին անգամ եղել էր Եգիպտոսում՝ Մուբարաքի նախաձեռնությամբ, բայց դե, չեմ ուզում վատ բաների մասին խոսել «էս ազիզ օրով»)։
Ճիշտ է, իշխանամետ «հանրահավաքին» երբեմն մասնակից են դառնում նաև «ազնիվ քյարփինջները», բայց դա ընդհանուր պատկերը չի փոխում։ «Դհոլն» ու «ազնիվ քյարփինջը» տվյալ դեպքում իրարից տարբերվում են այն բանով, որ առաջինը վճարովի է մասնակցում համացանցային «հանրահավաքին», իսկ երկրորդը՝ անվճար։
Թե ինչով կավարտվի «եռյակի» համապետական առաջին հանրահավաքը, որն առաջինն է, բայց վերջինը չի լինելու, ժամանակը ցույց կտա։ Ամեն ինչ կախված է մեզանից։
Դե, իսկ իշխանությունների ակցիան՝ համացանցային «հանրահավաքը», վաղուց ավարտվել է, քանզի «դհոլների» գործունեությունը զրոյական արդյունավետություն ունի։ Ասվածս կապացուցվի այսօր Ազատության հրապարակում։ Իշխանությունների մի քանի տասնյակ «հանրահավաքիստներին» «եռյակը» կհակադրի մի քանի տասնյակ հազար մարդ։ Մնացածն արդեն կերևա գործընթացից։ Այսօր սկիզբն է։
«Եթե ..., ապա ...» տարբերակով պահանջներ կդրվեն, ու արդեն իշխանությունների վարքագծից կերևա, թե «ռասկաչկան» ինչ դոզայով կլինի։ Ամեն դեպքում, նպատակն իշխանափոխությունն է, և քաղաքական ուժերի խնդիրն է ճիշտ ռազմավարություն ու մարտավարություն ընտրել, չշտապել, բայց նաև՝ չհապաղել, լինել կոշտ, բայց ոչ կոպիտ, հարձակվել, բայց չմոռանալ պաշտպանության մասին, չթերագնահատել, բայց նաև չգերագնահատել մրցակցին, ժողովրդի հետ լինել առավելագույնս անկեղծ ու բաց, և ասել այն, ինչ կարող ես անել, ու դեռ մի բան էլ ավելին, նպաստել է՛լ ավելի մեծ համախմբմանը։
Միանանք, որ փոխենք սրանց։ Իսկ շներն ինչքան ուզում են, թող «հանրահավաք» անեն։
Հանրահավաք չգնացողների «հանրահավաքը»

Կարեն Հակոբջանյան