Լրահոս

11.10.2014 13:51


Գարիկ Հայրապետյան. «Երկրում սեռական կյանք սկսելու տարիքն իջել է»

Գարիկ Հայրապետյան. «Երկրում սեռական կյանք սկսելու տարիքն իջել է»

Այսօրվա ասուլիսին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշել է, որ Հայաստանում 17-18–ամյա աղջիկների ամուսնությունների թիվը նվազել է։
Հայրապետյանի խոսքերով՝ աշխարհում օրվա ընթացքում 7 հազար անչափահաս աղջիկ բռնի ամուսնության զոհ է դառնում հիմնականում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներում, Հարավային Ասիայում, ավելի քիչ՝ 11 %-ի չափով, ԱՊՀ–ում և ԵՄ–ում։
Ըստ 2013 թվականի ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերներին դեմ-հանդիման» զեկույցի՝ մեկ տարվա ընթացքում 7 մլն անչափահաս աղջիկ է մայրանում, 2 մլն–ն՝ 14 տարեկանից ցածր։
Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում հղիության արհեստական ընդհատման թիվը 189 է յուրաքանչյուր հազար կենդանի ծնունդի հաշվարկով։

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ երկրում սեռական կյանք սկսելու տարիքն իջել է, մինչդեռ ամուսնության և առաջին երեխա ունենալու տարիքը՝ բարձրացել։

Այս խորագրի վերջին նյութերը