Լրահոս

17.09.2009 11:32


Վազգեն Մանուկյան. «Շատ ճիշտ քայլ է արվում, և այդ սահմանները պետք է բացվեն»

Վազգեն Մանուկյան. «Շատ ճիշտ քայլ է արվում, և այդ սահմանները պետք է բացվեն»

-Շատ ճիշտ քայլ է արվում, և այդ սահմանները պետք է բացվեն,- մինչ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր մուտք գործելը և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած կլոր սեղանին մասնակցելը «7օր»-ին ասել է ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

-Փաստաթղթի մեջ կարելի է ինչ-որ նախադասություններ այս կողմ կամ այն կողմ տեղափոխել, բայց կաևորը դա չէ,- ասել է Վ. Մանուկյանը,- ֆունդամենտալ փոփոխություն է կատարվում, որին ես դրական եմ վերաբերում։

ԱԺՄ ղեկավարը նաև հավելել է, որ ՀՀ նախագահի հետ տարբեր թեմաներով նախկինում կազմակերպված նմանատիպ հանդիպումներն արդյունավետ են եղել.

-Հանդիպումների ժամանակ որոշումներ չեն ընդունվում. մտքերի փոխանակում է տեղի ունենում։ Մտքի բոլոր փոխանակումներն օգտակար են եղել բոլորիս համար։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը