Լրահոս

17.09.2009 15:16


ՄԻԱԿ հայտարարությունը

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը (ՄԻԱԿ), լինելով մեր երկրի արդիականացման եւ հայոց պետականության հետագա ամրապնդման եռանդուն ջատագովը, կարևորելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, կողմնակիցը լինելով մեր պետական շահերի հաշվառմամբ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վարած պրոակտիվ, նախաձեռնողական եւ համարձակ արտաքին քաղաքականությանը և ողջունում է ողջամիտ ժամկետում ու առանց նախապայմանների քաղաքակիրթ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին 2009թ. օգոստոսի 31-ին հրապարակված հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրումը: 

Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը դեռ չի թևակոխել իր վերջնական փուլը, և երկու ժողովուրդներից ու հասարակություններից, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքական ուժերից ու քաղաքացիական հասարակության ինստիտուտներից մեծ ջանքեր են պահանջվելու պատասխանատու ու խոհեմ քայլերի միջոցով հարաբերությունների քաղաքակիրթ կարգավորման եւ հետագա զարգացման համար: 

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը վստահ է, որ ՀՀ  Նախագահն իր վարած քաղաքականության մեջ, ձեռնարկված եւ ձեռնարկվելիք բոլոր քայլերում առաջնորդվում է բացառապես մեր ազգային և պետական շահերով:

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը պատրաստակամություն է հայտնում, ներդնելով իր ողջ կառողությունն ու եռանդը, ակտիվորեն մասնակցել  Նախագահ Սերժ Սարգսյանի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և երկու ժողովրդների միջև երկխոսության զարգացմանն ուղղված քաղաքական քայլերի իրականացմանը:

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը