Ստեփան Մարգարյան. «Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, ԲՀԿ–ն հետ չի կանգնի իշխանափոխության գաղափարից»
«Բարգավաճ Հայաստանը» նահանջել չի կարող, և եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվի սահմանադրական բարեփոխումներից, կուսակցությունը հետ չի կանգնի իշխանափոխության գաղափարից: Այս մասին Ազատությանը տված հարցազրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Մարգարյան.-Այն, որ իշխանափոխություն լինելու է այսպես թե այնպես, որևէ մեկը չի կասկածում։ Ուժերի միջև խնդիր կարող է լինել «ճանապարհային քարտեզը»՝ ինչպիսի ճկուն «ճանապարհային քարտեզ» մենք կկարողանանք առաջարկել հանրությանը։ Եվ այն, որ մենք ունենք մեր կարմիր գիծը, որից իշխանությունների հետ խոսակցության ընթացքում նահանջի տեղ չկա, ևս ակնհայտ է։ Օրինակ՝ մենք որևէ ձևով չենք համաձայնի սահմանադրական փոփոխություններին։ Սա կարմիր գիծ է։ Սահմանադրական փոփոխությունները նշանակում են պարզապես ստեղծել մի իրավիճակ, երբ երկրում ձևավորվում է իշխանություն՝ առանց պատասխանատվության, և հավերժ։
«Ազատություն».-Եթե իշխանությունը համաձայնեց հետ կանգնել սահմանադրական բարեփոխումներից, ԲՀԿ-ն հետ կկանգնի՞ արտահերթ ընտրությունների գաղափարից։
Մարգարյան.- Ցանկացած և նույնիսկ «ճանապարհային քարտեզ» հայտարարելուց հետո առաջացած իրավիճակում էլ մեր բնական արձագանքը կախված կլինի իշխանությունների ադեկվատությունից։ Այսօր մենք դեռ չենք տեսնում դա։ Այնպես որ, ԲՀԿ-ն որևէ քայլից հետ կանգնելու կամ որևէ տեղ նահանջելու խնդիր չունի և չի էլ կարող։
«Ազատություն».- Ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 10-ին ելույթ չունեցավ՝ խոստանալով դա անել հոկտեմբերի 24-ին։ Արդյոք այդ կերպ որոշակի ժամանակ տրվե՞ց իշխանություններին նաև սահմանադրական բարեփոխումների հարցում զիջումների գնալու համար։
Մարգարյան.-Պարոն Ծառուկյանն առաջիկա հանրահավաքում կհայտարարի իր կողմից պատկերացրած ծրագիրը, իր «ճանապարհային քարտեզը», իր կողմից առաջ քաշած հարցերը և դրանց լուծման ճանապարհները։ Ինչո՞ւ ոչ այդ օրը... բազմաթիվ պատճառներ կարող եմ ասել, բայց քննարկել ենք այդպես, որ այդ օրը խոսեր Տեր-Պետրոսյանը, հետո կխոսի Ծառուկյանը։ Սա հատուկ իշխանությունների համար արված քայլ չէ։

Մանրամասները՝ Ազատությունում