Լրահոս

27.11.2010 11:24


Իսպանուհին Արեգակը որպես սեփականություն է գրանցել

49-ամյա իսպանուհի Անխելես Դյուրանը տեղի նոտարական գրասենյակում գրանցել է փաստաթուղթ, ըստ որի նա հիմա  Արեգակի սեփականատերն է։

Նրա խոսքերով՝այդ գաղափարն իր մեջ ծնվել է այն բանից հետո, երբ կարդացել է մի ամերիկացու մասին, ով Լուսինն է որպես սեփականություն գրանցել։

Սալվատերա դո Մինե գավառային քաղաքի բնակչուհին իմացել է, որ երկրները իրավունք չունեն իրենց որևէ երկրի կամ աստղի սեփականատեր հայտարարել, սակայն առանձին անհատների համար ոչ մի արգելք չկա։

«Ես գիտեմ օրենքը, ես հիմար չեմ,-ասել է նա։-Դա կարող էր անել ցանկացած ոք, սակայն այդ գաղափարը առաջինը իմ միտքն է եկել»։ Հիմա Անխելես Դյուրանը պատրաստվում է վճար վերցնել բոլորից, ովքեր օգտվում են արևից։

Այս խորագրի վերջին նյութերը