Շատ տարօրինակ իշխանություն ունենք։ Ես կասեի՝ սադոմազոխիստ։
Դատելով Բաղրամյան 26–ին կցված «անկախ» լրատվամիջոցների վարած քարոզչությունից, հաճախորդների պահվածքից ու բուն ՀՀԿ–ական «գառների» լռությունից՝ հեռու չէ այն օրը, երբ Սերժ Սարգսյանը՝ «Սերժի՛կ, հեռացի՛ր» պաստառը ձեռքին, կկանգնի նախագահական նստավայրի դիմաց։
Բանն այն է, որ հոկտեմբերի 10–ի հանրահավաքից հետո «եռյակի» հասցեին հնչեցրած մեղադրանքն այն է, թե ինչո՞ւ այդ ուժերը հենց հիմա չեն գրոհում Բաղրամյան 26–ը, և չեն ջարդում Սերժ Սարգսյանի գլուխը։
Եթե նման «մեղադրանք» ներկայացնեին անարխիստները կամ պրոֆեսիոնալ հեղափոխականները, ապա դա շատ նորմալ կարելի էր ընդունել։ Բայց երբ Սերժ Սարգսյանի հրաժարականի ու անհապաղ հեռացման (բռնության գործադրմամբ) օգտին միջնորդավորված ձևով հանդես է գալիս Սերժ Սարգսյանը, ապա մնում է սպասել, թե երբ է նա խարակիրի անելու։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է իշխանությունը շահագրգռված, որ «եռյակի» ներկայացուցիչների ամեն երկրորդ բառը լինի «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը, ու հատկապես դա օգտագործի Գագիկ Ծառուկյանը։
Իշխանությունները շատ լավ գիտեն, որ ժողովրդի մոտ կա իրենց անհապաղ հեռացնելու պահանջ։ Նրանք շատ լավ գիտեն նաև, որ դա հնարավոր է ԲՀԿ–ի ակտիվ գործունեության միջոցով։
Իշխանությունները շատ լավ հասկանում են, որ իշխանափոխությունը հնարավոր է, բայց դա մեկ օրվա գործ չէ, այլ հաշվարկված քայլերի գործընթաց։
Սերժ Սարգսյանի ուզածն այն է, որ «եռյակը», հաշվարկված ու սառը քայլերի փոխարեն, գնա հախուռն քայլերի, ու արժեզրկի «Սերժի՛կ, հեռացի՛ր»–ը։
«Վերջի բոլշևիկը» վախենում է ոչ թե «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսից, այլ հեռանալու իրական հեռանկարից։ Դրա համար էլ ուզում է մարդկանց մոտ իր հաճախորդների միջոցով հիասթափություն առաջացնել՝ տարածելով այն միտքը, որ եթե մեկ օրում իշխանափոխություն չի լինում, ուրեմն վերջ. ոչինչ էլ չի ստացվի։
Սերժն իր հրաժարականը հաճախորդների միջոցով պահանջում է, որպեսզի կարողանա ջուր պղտորել ու մնալ աթոռին։
Իրականում, ինչպես ճիշտ նկատել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, Սերժ Սարգսյանի հրաժարականը պետք է ոչ թե պահանջել, այլ հասնել այդ հրաժարականին։ Այլապես, հրաժարականի պահանջ հնչեցնելը դառնում է լոկ համապատասխան սրտի մխիթարանք ու արժեզրկում պահանջը։
Այո՛, «եռյակի» ներկայացուցիչները, մյուս քաղաքական ուժերը և ակտիվ քաղաքացիները պետք է հիմնավորեն Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության հարցը ու հնչեցնեն իշխանափոխության կոչեր, բայց շարժման ղեկավարները և հատկապես Ծառուկյանը պարտավոր են ավելի շատ գործել, քան խոսել։ Հանրահավաքի եկածները պետք է պահանջեն իշխանափոխություն, իսկ հարթակում կանգնածները պետք է կարողանան այդ պահանջն իրագործել։
ԲՀԿ առաջնորդը պետք է ավելի շատ անի, քան խոստանա։
Վրաստանում, օրինակ, Իվանիշվիլին երբեք չհնչեցրեց «Սահակաշվիլի՛, հեռացի՛ր» կարգախոսը, բայց բոլորն էլ հասկանում էին, որ հեռացնողը հենց միլիարդատեր Իվանիշվիլին է լինելու, և այդպես էլ եղավ։ Նույն պատկերն էր նաև Ուկրաինայում։ Պորոշենկոն երբեք չի հայտարարել, թե Յանուկովիչը պետք է հեռանա, բայց նրան հեռացնողների իրական շարժիչ ուժը հենց խոշոր սեփականատեր Պորոշենկոն էր։
Ասելս այն է, որ խոսքը պետք է, բայց առավել քան կարիք կա գործի։ Ծառուկյանը հասկանում է իր խոսքի աժեքն ու դրա համար էլ հանդես է գալիս ավելի զուսպ և հավասարակշիռ հռետորաբանությամբ։ Ի վերջո, շատ ավելի կարևոր է, որ Սերժ Սարգսյանին «եռյակը» հեռացնի իր պաշտոնից, քան թե պահանջի նրա հեռացումը, բայց Սերժը մնա իր տեղում։
Ծառուկյանը սիրում է կրկնել, որ իր խոսքը գործ է։ Դա նշանակում է, որ ինքը կարևորում է խոսքի արժեքը։ Եթե ասաց, ուրեմն պետք է անի։ Կամ, ավելի ճիշտ, պետք է անի ավելին, քան ասում է. սա՛ է «Մեր խոսքը գործ է» կարգախոսի բուն իմաստը։
Այնպես որ, թող իշխանություններն անհոգ լինեն։ Եթե այդքան շատ են ուզում հեռացման մասին լսել անձամբ Ծառուկյանից, ապա կլսեն հեռանալուց հինգ պակաս։ Մինչև այդ կլինի գործը, այն է՝ իշխանափոխությանը հասնելու քայլերի հաջորդականությունը։
Ինչ մնում է «թունդ հեղափոխականներին», ապա նրանց գործողությունների հիմքում «մուտիլովկան» է, և մարդկանց մոտ հիասթափություն առաջացնելու ցանկությունը՝ նպատակ հետապնդելով պահել ՀՀԿ ղեկավարի հետույքը։
Եթե «թունդ հեղափոխականները» մեղադրում են «եռյակին» հեղափոխական ու ցնցումային ճանապարհով Սերժին չհեռացնելու համար, ապա որևէ մեկը չի խանգարում նրանց գնալ այդ ճանապարհով, բայց դե, Շանթ Հարությունյանն իր օրինակով ցույց տվեց, թե ինչքան հավայի հաչացող հեղափոխականներ կան մեր երկրում։
Այնպես որ, իշխանությունների սադոմազոխիստական հակումներին ու խարակիրիի ցանկությանը պետք է ըմբռնումով մոտենալ, ու նաև ցավակցել նրանց, որ այլ տարբերակ չեն գտել, քան սեփական հրաժարականը պահանջելը։
Մնում է՝ խարակիրի անեն

Կարեն Հակոբջանյան