Ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատականը. Սերժ Սարգսյանը հետքայլ արեց
Հոկտեմբերի 10–ի հզոր հանրահավաքը լուծեց անհրաժեշտ նվազագույն խնդիրներից մեկը։ Սերժ Սարգսյանը ստիպված եղավ հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացի մեկնարկի ազդարարումը, որն, ի դեպ, մի քանի անգամ արդեն հետաձգել էր։
Որքան էլ իշխանությունները փորձեցին ինքնավստահ տեսք ընդունել, չնկատելու տալ հանրահավաքի «մեսիջներն» ու մարտի նետել հիմնականում հաճախորդներին, միևնույն է, փաստն այն է, որ ՀՀԿ ղեկավարը, հաշվի առնելով քաղաքական դաշտում առկա ուժերի բաշխվածությունն ու սեփական հնարավորությունները, հետքայլ կատարեց և իր համար կենսական նշանակություն ունեցող հարցը թողեց հաջորդ տարվա փետրվար–մարտ ամիսներին։
Սա ինչ–որ առումով նման է Տիգրան Սարգսյանի հրաժարականին նախորդած գործընթացին, երբ շուրջօրյա հանրահավաքի ահից ՀՀԿ ղեկավարը պաշտոնանկ արեց «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման ամենագլխավոր գործիքին, մինչդեռ դրանից մեկ օր առաջ խրոխտ ձևով հայտարարվում էր, թե ՀՀԿ–ի օրակարգում վարչապետի փոփոխության հարց չկա։ Ինչևէ։
ՀՀԿ ղեկավարի այժմյան նահանջը նշանակում է, որ ընդդիմության հանրահավաքային ճնշումը բավարար է եղել, որպեսզի Սերժ Սարգսյանը ռիսկի չդիմի, և հետաձգի հանրաքվեի հարցին հստակ պատասխանելը, բայց այնքան ուժեղ չի եղել նույն այդ ճնշումը, որպեսզի Սարգսյանը հայտարարի, որ վերջնականապես հրաժարվում է սահմանադրական հանրաքվեի գաղափարից, կամ որ նույնն է՝ վերարտադրվելու ծրագրից։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ ճնշումը պետք է մեծացնել է՛լ ավելի հզոր հանրահավաքային ալիքով և է՛լ ավելի կոշտ հռետորաբանությամբ՝ զուգահեռաբար կազմաքանդելով իշխանական բուրգը։
Հարկ է առանձնահատուկ ընդգծել, որ եթե Տիգրան Սարգսյանի հեռացման ժամանակ հանրությունն այդքան էլ չզգաց սեփական մասնակցության պահը, քանզի իշխանությունները վախեցան անգամ հանրահավաքի ստվերից ու գրողի ծոցն ուղարկեցին օֆշորային սկանդալի գլխավոր «հերոսին», ապա այժմ հանրությունը կարող է շոշափել սեփական մասնակցության արդյունքը, այն է՝ Սերժ Սարգսյանի ընկրկումը։
Ակնհայտ է, որ սրանից հետո Սերժ Սարգսյանը փորձելու է ժամանակի վրա խաղալ և սեփական դիրքերն ամրացնելու տարբերակներ մտածել։ Ընդդիմությունն էլ իր հերթին պետք է ընդլայնի իր շարքերն ու գնա հասարակական–քաղաքական ավելի մեծ համախմբման՝ վերածվելով հզոր համաժողովրդական շարժման։ Պետք է տեմպը ճիշտ ընտրել։ Չընկնել «հիմա» կոչերի գիրկը, բայց նաև շունչ քաշելու հնարավորություն չտալ իշխանությանը։
Այս պահին պետք է արձանագրել, որ Սերժ Սարգսյանը չկարողացավ իր ուզածն անցկացնել։
Նա իր խոսնակի շուրթերով խոստովանեց, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով վերարտադրվելու հարցում չունի քաղաքական լուրջ աջակցություն (միայն ՀՅԴ–ն է կողմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, իսկ ՀՀԿ–ում կողմ են Սարգսյանի վերարտադրմանը, բայց ոչ թե ի սրտե, այլ ի պաշտոնե, և, ընդ որում, ոչ բոլորն են կողմ, քանզի հասկանում են, որ Սերժի վերարտադրությունը սուլթանատի հիմնադրում է, որտեղ իրենք այլևս պետք չեն լինելու)։
ՀՀԿ ղեկավարը նաև խոստովանեց, որ սահմանադրական փոփոխությունների պահանջ չկա, և այդ նախաձեռնությունը բացառապես իրեն է պետք ու իր նեղ թիմին՝ երիտբոլշևիկներին։
Ամբողջ իշխանական բուրգը սպասում էր երկու իրադարձության՝ հոկտեմբերի 10–ի հանրահավաքին ու հոկտեմբերի 15–ի սերժսարգսյանական խոսքին։ Սերժն իր հետքայլով ցույց տվեց, որ չունի այս պահին իր վերարտադրության ծրագիրը կյանքի կոչելու ռեսուրս, բայց բոլորը գիտեն, որ նա «կաղ բադիկ» է, այսինքն՝ հեռացող նախագահ, և քաղաքական ժառանգորդի բացակայության պարագայում նույն այդ բուրգը հայտնվում է խոր անորոշության ու տվայտանքների մեջ։
Ս. Սարգսյանն այնպես է կառավարել, այնպես է ձախողել ներքին ու արտաքին քաղաքական ոլորտները, այնպես է թուլացրել տնտեսությունն ու այնպիսի ինտրիգային մթնոլորտ է ստեղծել անգամ իր թիմի ներսում, որ օբյեկտիվորեն չի կարող ունենալ քաղաքական ժառանգորդ, քանզի իր շրջապատում չկա մեկը, ով անվերապահ երկրորդ համար ընկալվի մնացածների կողմից։ Իր շրջապատում կա՛մ լիսկաներ են, կա՛մ անդեմ խամաճիկներ։ Իսկ դա նշանակում է, որ նա չի կարող իր «մարդն» ունենալ։ Տեսականորեն այդ ժառանգորդը կարող էր լինել Տիգրան Սարգսյանը, բայց վերջինիս հարցերն ընդդիմադիր ուժերը լուծեցին՝ Սարգսյանին թողնելով մենակ։
Ուշագրավն այն է, որ Ս. Սարգսյանը ոչ միայն չի կարող, այլ նաև իր տեսակից ու մտածողությունից ելնելով՝ չի ուզում հեռանալ, քանզի չի պատկերացնում, թե ինչ կլինի իր հետ հեռանալուց հետո, համ էլ՝ ցմահ իշխելու ցանկությունը նրա մոտ դարձել է իդեա–ֆիքս՝ «Իշխելու ամեն մի օրը փող է» թեմայով։
Ահա այս հարցերն են հուզում Սարգսյանին, բայց նա չունի դաշնակիցներ՝ բացի մի քանի հոգուց, հաճախորդներից ու «անկախ» մամուլից։
Եթե Սարգսյանն այսօր հայտարարեր, որ սկսում է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման գործընթացը, ապա դա կատալիզատորի դեր կկատարեր հեղափոխական ցնցումների համար։ Նա դա շատ լավ գիտի ու դրա համար էլ վախից հետ է քաշվել։
Ինչ վերաբերում է «եռյակին», ապա պետք է այնպես անել, որ ճնշումը մեծացնելուն զուգընթաց՝ «մարդասիրական միջանցք» մնա Սարգսյանի խաղաղ հեռացման համար։ Բայց չպետք է նաև մոռանալ, որ ժամանակը ռեզին չէ, որ ձգես։ Կարող է գալ մի պահ, որ անգամ ընդդիմադիր ուժերն ի զորու չլինեն բաց պահել այդ միջանցքը։ Այնպես որ, ամեն ինչ առայժմ Սերժ Սարգսյանի ձեռքերում է։
Նա դեռ կարող է մասնակցել իր հեռացման «ճանապարհային քարտեզի» մշակմանը։ Կարող է նաև ուշանալ ու վերածվել իշխանափոխության օբյեկտի՝ առանց երաշխիքների։
Առաջիկայում արդեն կերևա, թե որ ճանապարհն է ընտրել «Վերջի բոլշևիկը»։ Մեկ բան հստակ է՝ ուժ տեսնելիս նա հետ է քաշվում, քանզի չունի երկրորդ «Մարտի 1» սարքելու ռեսուրս, այլապես առանց աչք թարթելու՝ կկրկներ 2008–ի սցենարը։ Իսկ որ ուժ տեսնելիս փափկում է, վկա են հոկտեմբերի 10–ի հանրահավաքն ու իր խոսնակի տեքստը։
Հանրությունն այժմ պետք է զգա իր ուժն ու հետևողականորեն ավելացնի ճնշումը։ Քաղաքական ուժերի գործն է ճնշման ուժը ճիշտ օգտագործելն ու իշխանափոխության հասնելը։

Կորյուն Մանուկյան