Արժանավայել հեռանալն իրականում հեշտ բան չէ, առավել ևս՝ երբ հեռանալու ես հաջողությունից, ճանաչված լինելու փառքից կամ, ասենք, իշխանությունից։ Բայց կրկնակի անտանելի է զոռով մնալը, երբ, մեղմ ասած, ընդունելի չես, ու քո տեղում չես։
Հայաստանի գործող իշխանությունն արժանավայել չի կարող հեռանալ. դրա համար առնվազն հարկավոր էր արժանավայել իշխանավարել։ Բայց անգլիական հրաժեշտ կարող է տալ։ Դրանից հաստատ նեղվող չի լինի։
Սերժ Սարգսյանը, երկարացնելով սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հաստատման ժամկետը, առաջին հերթին ինքն իրեն ժամանակ տվեց։
Ընդդիմությունը պետք է փոխի խաղի կանոնները, առավել ևս, որ դրա հնարավորությունը բոլոր առումներով ունի։ Դրան գումարած երկրի բնակչության բացարձակ մեծամասնության պահանջը։
Ժամանակ կամ ժամկետներ տվողն այսուհետ պետք է լինի «եռյակը»՝ ստիպելով իշխանությանը տալ վերջին՝ անգլիական հրաժեշտը։
Ապահովե՛լ իշխանության անգլիական հրաժեշտը

Վախթանգ Մարգարյան