Մեկնաբանություն

20.10.2014 11:05


Ինչ պետք է անի և ինչ չի անի Գագիկ Ծառուկյանը

Ինչ պետք է անի և ինչ չի անի Գագիկ Ծառուկյանը

Սերժահպատակ սազանդարները, իրենց հոր արևին, Գագիկ Ծառուկյանի դեմ աշխատելու ձև են գտել։ Նրա հանրահավաքային խոսքից մի կտոր վերցրել են ու շոու սարքել դրանից։ Ուզում են ասել՝ «յանի» տեսեք՝ նա հեչ պատրաստված չէ։ Ուզում են ասել նաև, որ Սերժ Սարգսյանը պատրաստված է։

Այո՛, Սերժ Սարգսյանը պատրաստված է Գյուլի դեմքին թռնելու համար, երբ մերոնք գոլ են «ուտում» թուրքերից։

Այո՛, Սերժ Սարգսյանը պատրաստված է Կրեմլին անսահմանորեն ու անվերապահորեն քծնելու համար։ «Արևմտամետ» «Վերջի բոլշևիկից» այլ բան պետք էլ չէ սպասել։

Այո՛, Սերժ Սարգսյանը պատրաստված է ոսկեղենիկ հայերենով խիարը թարս բուսեցնելու, «եկել ես ստեղ, որ ինչ անես»–ով փայլելու, «չեբուռաշկաներին» արձագանքելու և մոնոտոն ձայնով տեքստեր կարդալու համար։

Այո՛, Սերժ Սարգսյանը պատրաստված է գիշերային որոշումներ կայացնելու և Հայաստանը աճուրդի հանելու համար։

Այո՛, Սերժ Սարգսյանը պատրաստված է «ատկատների», «հաղթեցվող» «տենդերների», կարմիր կետագծերով փող հավաքելու, Որոտան կասկադը մեջ–մեջ անելու, միլիարդավոր վարկերը Օֆշորի Տիկոյի ձեռքերով մսխելու, Հայաստանը տնտեսապես հետ գցելու, աղքատությունն ավելացնելու, Ղարաբաղի հարցով առևտրային գործարքների գնալու, արտագաղթին նպաստելու և նման այլ բաների համար։

Գագիկ Ծառուկյանն այդ առումով անպատրաստ է և իրոք արժանի է քննադատության Բաղրամյան 26–ի հաստիքային ու արտահաստիքային հաճախորդների և ֆեյսբուքյան «շուլուխչիների» կողմից։

ԲՀԿ առաջնորդը, բնականաբար, չի անի այն, ինչ արել են Սերժ Սարգսյանն ու իր թիմը։ Նա այդպիսի կարողությամբ օժտված չէ։ Իսկ դա արդեն այնքան լուրջ առաջընթացի գրավական է, որ Ծառուկյանը կարող է հանգիստ լինել իր անվան համար։

Իսկ այն, ինչ ակնկալվում է, որ պետք է անի Ծառուկյանը, իշխանափոխության կազմակերպումն է, որի արդյունքում կազատագրվի հայ ժողովուրդը, ներառյալ՝ Սերժի մոտ «դամքյաշություն» անողները։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը