Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական համակարգն է
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Հայաստան-Արցախ-Սփյուռք. այս եռամիասնության մեջ է մեր հաջողության միակ գրավականը: Հայոց նորագույն պատմությունը վկայում է, որ միայն միասնական ջանքերի շնորհիվ ենք մենք ի զորու հաղթահարելու համայն հայության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:
Այս տիպի պաթոսային հայտարարությունները հայաստանյան քաղաքական «մշակույթի» ամենավառ օրինակներից են: Եռամիասնության մասին խոսում են մի ռեժիմի ներկայացուցիչներ, որոնք իրենց գործունեությամբ նպաստել են Հայաստանի և Սփյուռքի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացմանը բոլոր ուղղություններով: Սակայն այս «մշակույթի» ողջ էությունն այն է, որ ռեժիմը հիշում է եռամիասնության մասին միայն այն ժամանակահատվածներում, երբ սուր կերպով զգում է Սփյուռքի աջակցության կարիքը:
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Սփյուռքը ՀՀ իշխանությունների համար հետաքրքիր է միայն կթան կովի կարգավիճակով, իսկ եռամիասնության մասին ամպագոռգոռ հայտարարությունների հաճախականությունը մեծանում է ռեժիմի համար վտանգավոր շրջաններում: Մենք այժմ հենց այդպիսի շրջաններից մեկի ականատեսն ենք, և Հայաստանի ՀՀԿ-ական էլիտան վերջին շաբաթների ընթացքում ակտիվ կերպով աշխատում է Սփյուռքում բարելավել սեփական վարկանիշը, որը մոտ է զրոյի:
Սերժ Սարգսյանը սեպտեմբերից պատրաստվում էր քաղաքական «թեժ աշնանը»: Եվ եթե երկրի ներսում դիրքերը ամրապնդելու համար նա Սյունիքի մարզպետ վերանշանակեց մահապարտի կարգավիճակ ստացած Սուրիկ Խաչատրյանին, ապա սփյուռքահայերի շրջանում որոշակի վարկանշային դիվիդենտներ ստանալու համար որոշվեց ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցը ուղարկել» հայ-թուրքական արձանագրությունները (անշո՛ւշտ, միայն խոսքերով, քանզի արձանագրությունները շարունակում են մնալ ԱԺ–ում) և դրանով իսկ խոստովանել վերջին տարիներին վարած արտաքին քաղաքականության կատարյալ ֆիասկոյի փաստը:
Նկատենք, սակայն, որ իշխանությունների բոլոր ջանքերն ապարդյուն են: Սերժ Սարգսյանի վարկանիշը Սփյուռքում չեն կարող փրկել ոչ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցված քվազիհայրենասիրական ճառերը, ոչ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունները, ոչ էլ նույնիսկ Դաշնակցության հետ հնարավոր ընկերությունը հրապարակային դաշտում:
Հայաստանի և Սփյուռքի միջև համագործակցության զարգացման գլխավոր խոչընդոտը մեր երկրի քաղաքական համակարգն է: Միայն այդ համակարգի փոփոխությունը կարող է հնարավորություն ստեղծել աշխարհասփյուռ հայության հայրենադարձության համար, ինչը մեր պետականության առաջնային խնդիրներից է:

Տիգրան Գրիգորյան
Ստեփանակերտ