Աշխարհ

20.10.2014 15:20


Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին հերթական անգամ ազատազրկման դատապարտվեց

Վրաստանի նախկին վարչապետ Մերաբիշվիլին հերթական անգամ ազատազրկման դատապարտվեց

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել կալանավայրում այլ մեղադրանքների համար պատիժը կրող Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիին։ Նա մեղավոր է ճանաչվել «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության գործով պաշտոնական լիազորությունները գերազանցելու համար։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանն այս տարվա փետրվարին Մերաբիշվիլիին մեղավոր էր ճանաչել ծառայողական լիազորությունների գերազանցման համար և դատապարտել 4.5 տարվա ազատազրկման:

Բացի այդ, Քութայիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ նա 5 տարվա ազատազրկման էր դատապարտվել օտար գույքի յուրացման և ՆԳՆ միջոցների ծախսման, ընտրողներին կաշառելու և ծառայողական դիրքը չարաշահելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը