Բիլլի Միլիգան՝ աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկը: Հոգեբուժության պատմության մեջ առաջին անգամ արձանագրվեց, որ Միլիգանի ներսում միաժամանակ մեկ տասնյակից ավելի «անձ է ապրում»: Նա դատարանի առաջ կանգնեց մի քանի կողոպուտի, առանձնակի դաժանությամբ իրագործված 3 բռնաբարության մեղադրանքով: Բայց… Միլիգանը պատմության մեջ նաև դարձավ առաջին մարդը, ով դատավարության ընթացքում արդարացվեց «բազմակի անձնավորություն» ախտորոշման շնորհիվ:
Տարիներ տևող հարցաքննությունները, թեսթերը, տարբեր հնարքները վկայեցին, որ Միլիգանն անտեղյակ է եղել իր իսկ կատարած սարսափելի ոճրագործություններից: Նրա ենթագիտակցությունը հետին պլան էր մղում «մարմնի տիրոջը»՝ փոխարենն արթնացնելով տարբեր հրեշների…
Որքան էլ որ անհավանական է, համենայնդեպս, նույնիսկ ամենակասկածամիտ մասնագետները համոզվեցին՝ Միլիգանի ներսում միաժամանակ տարբեր մարդիկ էին ապրում:
Հայաստանի ներկայիս իշխանությունը հնարավոր է՝ երկրոդ Միլիգանն է՝ հավաքական կերպարի իմաստով: Այն, մեղմ ասած, ադեկվատ չէ: Եթե միայն թվերով արձանագրենք, թե 6 տարվա ընթացքում ինչպիսին է դարձել Հայաստանը, ուղղակի ապշելու է և սարսափելի: Ու միայն մթագնած ուղեղը դա կփորձի հերքել:
Նման անադեկվատություն երևի եղել է միայն Միլիգանի մոտ: Նրան մեկուսացրեին հասարակությունից: Միլիգանն իրական վտանգ էր ներկայացնում նույնիսկ ինքն իր համար: Ոչ մի տարբերություն. անադեկվատ իշխանությունը վտանգավոր է բոլորի՝ թե՛ պետության, թե՛ երկրի քաղաքացիների և թե՛ իր համար:
Եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ նախագահականի դիմաց Գալուստ Սահակյանը նստացույց անի՝ պահանջելով իջեցնել երթուղային տրանսպորտի սակագինը: Ի՞նչ իմանաս, միգուցե «բազմակի անձնավորություն» համախտանիշով տառապող իշխանավորների ներսում, հրեշների հետ միաժամանակ, մարդ տեսակը դեռ պահպանվել է: Բայց որ այն պետք է մեկուսացվի, միանշանակ է:
Բիլլի Միլիգան (յան)

Վախթանգ Մարգարյան